Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հայաստանյան բանկերի վրա չեն ազդի. Իսկ այն բանկերը, որոնք ռուսական կապիտալ չունեն, սա շատ էլ լավ է

Արևմուտքն արդեն հայտարարել է ռուսական մի շարք բանկերի (այդ թվում հայկական մասնաճյուղ ունեցող) դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Միաժամանակ կտրուկ արժեզրկվել է ռուսական ռուբլին, ինչը նշանակում է, որ Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքները ավելի քիչ մրցունակ են դառնալու: Ինչպե՞ս կազդեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, ռուսական կապիտալով հայկկան բանկերի վրա:

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը հետ: Նա նշել է, որ դեռ պետք է հասկանալ, թե պատժամիջոցները տարածվում են ռուսական բանկերի վրա՞, թե՞ Ռուսաստանում գործող բանկերի. «Իրենց համար տեխնիկապես բարդ է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի վրա, որոնք ՌԴ տարածքում չեն: Իրենք պետք է վերցնեն Ռուսաստանում գործող բանկերը և SWIFT-ից հանեն: Հայաստանի այն բանկերի համար, որոնք ռուսական կապիտալ չունեն, դա շատ էլ լավ է: Մեր հնարավորություններն այդ դեպքում ավելանում են: Եթե մեր նկատմամբ չկիրառեն պատժամիջոցներ, իսկ ես կարծում եմ՝ չեն կիրառի, ապա լավ է»:

Հարցին, թե այդուհանդերձ, ինչն կլինի հայկական բանկային համակարգի հետ, Եղիազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ պրոբլեմ լինի, կծախեն ինչ-որ մեկին, ֆորմալ առումով բանկի ձևը կփոխեն: Ես համոզված չեմ, որ պատժամիջոցները ռուսական կապիտալի վրա է տարածվելու, որովհետև ռուսական կապիտալը միլիոն տեղերում կա: Կարծում եմ՝ Ռուսաստանում գործող բանկերի, այնտեղի կապիտալի մասին է խոսքը: Չեն նայելու, որ այս բանկը, որ գտնվում է դրսում, ունի ռուսական կապիտալ: Կարող են դա էլ անել, բայց քիչ հավանական է»:

Ինչ վերաբերում է «ՎՏԲ Հայաստան» բանկին, տնտեսագետը նկատեց. «ՎՏԲ Հայաստանը» ինքնուրույն հայկական բանկ է, որը պատկանում է ՎՏԲ-ին, ինչպես օրինակ HSBC-ն: Կարծում եմ, մեր բանկերի վրա չի ազդի, բայց եթե ազդի էլ, մնացած բանկերը պակասը կլրացնեն»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ից Հայաստան եկող տրանֆերտների ծավալներին, որը ՀՀ տնտեսության մեջ մեծ ազդեցություն ունի, Արմեն Եղիազարյանն ասաց. «Տրանսֆերտները կապված են Ռուսաստանի տնտեսության վիճակի հետ, եթե ռուսական տնտեսությունն ընկնի, տրանսֆերտները կկրճատվեն: Դժվար է ասել, ինչպես կլինի, եթե նավթն ու գազը փակեն, դա կազդի, եթե չփակեն, սարսափելի բան չի լինի: Իհարկե, Ռուսաստանը SWIFT-ից անջատելը լավ բան չի, դա վատ կլինի ռուսների համար»:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենը Հայաստանի տնտեսության վրա լրջագույն ազդեցություն չի կրի, նոր հնարավորություններ կհայտնվեն:

«Փոխարենը, ռուբլու արժեզրկումը բոլորովին լավ չի մեզ համար, եթե ռուբլին արժեզրկվում է, մեր արտահանումը թանկանում է, մեր իշխանությունները համապատասխանաբար, պետք է դրամն իջեցնեն, որովհետև Ռուսաստանը մեր ամենամեծ գործընկերն է: Ամեն դեպքում  կապրենք, կտեսնենք, դժվար կանխատեսելի է, թե ինչ կլինի: Կարող է շատ վատ լինել, կարող է համեմատաբար տանելի լինել»»,-ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում