Thursday, 12 09 2024
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին

Բաքուն հետապնդում է հեռահար քաղաքական պիղծ նպատակներ. Հայկական կողմը պետք է դիմի Կարմիր Խաչին

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն նորից անդրադարձել է արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թեմային՝հայտարարելով,որ 90-ականների առաջին պատերազմի ժամանակ 4 հազար անհետ կորածների և զոհվածների զանգվածային հուղարկավորումների վայրերի տեղադրման ու մասունքների փոխանցման ուղղությամբ 44-օրյա պատերազմից առաջ հայկական կողմը միջազգային հումանիտար իրավունքի պարտավորությունները չի կատարել, ցուցաբերել է զրոյական աշխատանք:

ԱԳՆ-ից հայտարարության կապակցությամբ պաշտոնական արձագանք դեռևս չի հնչել, սակայն մինչև այդ, երբ 8 հայ գերիներ վերադարձնելիս Ադրբեջանը հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների և նրանց եղբայրական գերեզմաններում հուղարկավորման վայրերի մասին,ի պատասխան նշել էր,որ երկու կողմից էլ կան ճշգրտումների կարիք, անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել;Նշենք,որ առաջին պատերազմում հայկական կողմից պաշտոնական տվյալներով` 777 մարդ է համարվում անհետ կորած, ևս 217-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իրավապաշտպաններն ու ռազմական փորձագետներն այս պահանջների առումով անհանգստություն հայտնեցին, որ փորձ է արվում՝ Հայաստանին ներկայացնելու որպես ցեղասպան, ագրեսոր,ատելության քաղաքականության կրող:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Բաքվից հնչող այս պահանջներն ու ամբարտավան կեցվածքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը՝ որպես հաղթող կողմ, չպայմանավորված կապիտուլացիայի քաղաքականություն է շարունակում վարել՝ մեզ ճնշելու միջոցով իր բոլոր պահանջներն առաջ տանելով: «Այսինքն՝ Ադրբեջանը նախ ուզում է իրեն վերագրել ողջ հաղթանակը, իբրև թե ոչ մի երկիր չի օգնել՝ քողարկելով Թուրքիայի օժանդակությունը և միմիայն ուժի, սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով խոսել մեզ հետ, ոչ թե հավասարը հավասարի»: Խնդիրը, սակայն, ըստ Ալավերդյանի՝ ծագել է դեռևս արցախյան առաջին ազատամարտի ժամանակ:

Առաջին պատերազմը, որն այնպիսի վառ ազգային ազատագրական պատերազմ էր, որը հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել դարեր շարունակ։

Սակայն, ցավոք, այդ հաղթանակի արդյունքները չկապիտուլացվեց դիվանագիտության մեջ, և մենք փաստաթղթով ընդունեցինք Ադրբեջանի տարածքների հանդեպ մեր՝ օկուպանտ ու ագրեսոր լինելը, ավելին՝ ընդունեցինք, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այս սխալներից լավագույնս օգտվեց Ադրբեջանը՝միշտ ամեն միջոցով փորձելով ապացուցել Հայաստանի ագրեսոր լինելը: Դա լիարժեք ամրագրեց վերջին պատերազմի արդյունքներով, երբ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, ցավոք,մեր ստորագրությամբ արձանագրվեց, որ մենք 30 տարի շարունակ՝ մինչև 2020-ի նոյեմբերի 10-ը, եղել ենք Ադրբեջանի հողերի փաստացի բռնակցող, բռնարար երկիր»: Այս գործոններն են պատճառը, ըստ իրավապաշտպանի, որ Ադրբեջանն անդադար այսպիսի պահանջներ է ներկայացնում՝արդարացնելով նաև այսօրվա ցեղասպանական գործողությունները, գերիներին ու անհետ անձանց չվերադարձնելը:

Անդրադառնալով առաջին ազատամարտի ժամանակ անհետ կորածների, եղբայրական գերեզմաններում հուղարկավորված ադրբեջանցի զինծառայողների տվյալներին՝ տիկին Ալավերդյանը նշեց, որ մինչև 94 թվականի մայիսը՝ ադրբեջանական զինված ուժերը, մեկը մյուսի հետևից խայտառակ պարտություններ կրելով, պարզապես հրաժարվել են վերցնել իրենց թողած դիակները այն դեպքում, երբ հայկական կողմը, հումանիտար իրավունքի վրա հիմնվելով, աղաչել, խնդրել, պահանջել էր, որ վերցնեն իրենց զոհվածների դիերը, սակայն,բացի մի քանի դաշտային հրամանատարներից, մնացածը հրաժարվել են: Նրա հիշատակմամբ ՝ ամենաշատը Քարինտակում զոհված ադրբեջանցի զինվորների դիերն էին, որոնց մասին կարող են վկայել հրամանտարնեը,որոնք դեռ ողջ են: Ինքն էլ կարող է նշել անուններ,սակայն չի ցանկանում: Ըստ իրավապաշտպանի՝ այդպիսի վարքագիծը պայմանավորված էր երկու գործոնով.նախ,որ մեր հակառակորդն անտարբեր էր իր զինվորների հանդեպ,իսկ երկրորդը,որն մի փոքր ուշ պարզ դարձավ, Ադրբեջանը, այդ փաստն օգտագործելով, նպատակ դրեց ներկայացնել,որ հայկական կողմը իր զինվորներին ողջ ժամանակ գերեվարել է, հետո դաժանաբար սպանել: Եվ հիմա նորից իրենց համար հարմար առիթ է սստեղծվել աշխարհին,միջազգային հանրությանը ցույց տալու,թե ինչպիսի հակամարդկային բարբարոսությունների,ցեղասպանական գործողություններ ենք իրականցրել ադրբեջանցի ժողովրդի դեմ:

Հարցին,թե Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որ երկուստեք լուծեն փոխանակման հարցերը, Ալավերդյանն ասաց, որ իհարկե, առաջին և բոլոր առիթներով կարմիր խաչի միջոցով առաջարկել ենք միևնույն սեղանի շուրջ նստել և լուծել: «Ես՝որպես պատվիրաակության ղեկավար, դիմելով Կարմիր խաչին, հայտնել եմ, որ Հայաստանը պետական մակարդակով պատրաստակամ է երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին: Ի պատասխան ադրբեջանական կողմը խոստացավ երկու շաբաթից պատասխան տալ,սակայն այդ երկու շաբաթը տևում է մինչ օրս: Սա ցույց է տալիս, որ նրանք հետապնդում էին հեռահար քաղաքական պիղծ նպատակներ»,-ընդգծեց Ալավերդյանը:

Թե ի՞նչպես պետք է հակադարձի հայկական կողմը Բաքվի անհիմն մեղադրանքին, իրավապաշտպանը նշեց, որ հայկական կողմը, որից անընդհատ պահանջում են նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի կատարումը, պետք է պահանջի Բաքվում պահվող հայ քաղաքացիների և ռազմագերիների վերադարձը: Բացի այդ՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին ուղղորդի, որ վերջին պատերազմում իրենց օկուպացրած տարածքներում փնտրեն այդ գերեզմանոցները: Երկրորդ հերթին մենք պետք է դիմենք Կարմիր Խաչին՝ հավասարը հավասարի դիրքավորմամբ՝ երկու կողմից ստեղծելու աշխատանքային խումբ, որը միջազգային նորմերով, կանոնակարգով կլուծի հարցերը՝զերծ մնալով Ալիևի հրապարակային մեզ նվաստացնող գործելաոճից,սպառնալիքներով հարց լուծելու, բանավոր պայմանավորվածությունների,քարտեզների անհայտ ձևով փոխանակուման մերժելի ճանապարհով: Իսկ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած 108ադրբեջանական զինվորների մասունքների փոխանակմանը՝ Ալավերդյանը մեզ փոխանցեց, որ իր համար անհասկանալի է ՝ առանց արձանագրությունների, անհայտ կանոնոնակարգով և ամենակարևորը՝ առանց համարժեք պատասխան քայլի ՝ ինչ սկզբունքով, ինչ ճշգրտումների հիման վրա ինչու ենք վերադարձրել. չէ՞ որ դա նշանակում է՝ հայկական կողմը ամբողջությամբ ենթարկվում է Ադրբեջանի թելադրած կանոններին ու պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում