Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Աշխարհում նման հակասություններ շատ են եղել, կյանքը շարունակվելու է, Մինսկի խումբն էլ կգործի․ Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ Արևմուտք-Ռուսաստան  հարաբերությունների ծայրաստիճան այս լարվածության ֆոնին, Մինսկի խումբը կկարողանա շարունակել իր աշխատանքը։

Ընդհանուր առմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունները միշտ էլ վտանգավոր են փոքր երկրների համար։ Այս տեսանկյունից իհարկե իրավիճակը մեզ համար մտահոգիչ է։ Անհնար է  այդ ամենը կառավարել ու մենք չգիտենք, թե հետագայում ինչ մասշտաբներ այն կներառի։ Բայց զարգացող դեպքերից, միջազգային կառույցների, գերտերությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ ամենը պետք է շուտով վերջանա։ Խոսքս վերաբերում է ռազմական գործողություններին։ Եվ ես կարծում եմ, որ  այս ամենը երկարատև ազդեցություն չի ունենա։ Երկրները նորից  կշարունակեն ունենալ հարաբերություններ, այդ թվում նաև՝ արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում։ Ամեն ինչ սրանով չի վերջանում, աշխարհում նման հակասություններ եղել են, որից հետո  կյանքը նորից շարունակվել է։  Այնպես որ ըստ իս՝ Մինսկի խումը կշարունակի գործել։

-Այսինքն՝ կարծում եք, որ այս առճակատումը Մինսկի խմբի գոյությանը չի՞ սպառնում։

-Այո։Ոչ միայն  այս, այլ շատ այլ հարցերում որոշակի հարաբերություններ կլինեն՝ անկախ նրանից,  որ տնտեսական սանկցիաներ են սահմանվում։ Ի դեպ՝ նշեմ, որ մինչ այդ  էլ եղել են սանկցիաներ ու սպառնալիքներ իրար նկատմամբ, բայց որոշակի հարաբերություններ շարունակել են պահպանել։ Այսինքն՝ հակամարտությունը շատ չի խորանա, արագ լուծում կլինի։

-Ի տարբերություն Արցախի, Երևանում զուսպ արձագանքեցին Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հարցին։ Ընդհանրապես ՝ ի՞նչ մոտեցում կա այժմ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։ Նպատակահարմար չէ՞ արդյոք չեզոքության պահպանումը։

Կոնկրետ Արցախում նախագահի մակարդակով այո՛ եղավ հայտարարություն, որ ողջունում է այդ ճանաչումը։ Իհարկե Արցախի Հանրապետության,ազգաբնակչության համար ընդունելի է անկախության ճանապարհին կանգնած երկրների միջազգայնորեն ճանաչումը։ Այս  տեսանկյունից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը ողջունելի է։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետության մասով՝ ասեմ, որ դա մոտեցման մի ձև է։ Համենայնդեպես՝ երբեմն ոչինչ չասելն էլ է՝  չասել։ Շատ դեպքերում գերտերությունների  հակամարտության ոլորտ ես մտնում ու դրանից քո ազգային շահերն են տուժում։

-Եթե ընդունելի է Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումը, ընդունելի ՞ է ռազմական ներխուժումն այլ պետության տարածք։

Իհարկե ողջունելի չէ մի գործողություն, որի հետևանքով թեկուզ մեկ մարդ է սպանվում՝ անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունենում։ Ընդունելի է հարցերն իսկապես խաղաղ դիվանագիտական  ճանապարհով լուծելը։ Այս տեսանկյունից իհարկե այդ ամենը ողջունելի չէ։ Մյուս կողմից էլ՝ փոքր լինելը, ազդեցության հնարավորություններ չունենալը  հուշում է, որ կարծիքներ հայտնելու հարցում պետք է զուսպ լինել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում