Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Ուկրաինայի հարցով արտահերթ հանդիպման ժամանակ կընդունեն հետագա կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ներառյալ ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից։ Այս մասին հայտնեկ է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: