Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության և հրադադարի կոչ է արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս օրերին մենք դարձել ենք սարսափելի երևույթի՝ պատերազմի ականատեսներ, մենք աղոթում էինք, որպեսզի այդպիսի զարգացում չլինի, և շարունակում ենք աղոթք ուղղել առ Աստված, ուստի կոչ եմ անում ևս մեկ անգամ աղոթել ուկրաինացի ժողորդին մեր համերաշխությունը հայտնելու և պատերազմի ավարտի համար»,-ասել է նա: