Thursday, 12 09 2024
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին
«Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները պետք է վերադառնան»․ բողոքի ակցիա
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա և դպրոցի տնօրեն

Մեր երեխաների ապագան կախված կլինի նրանից, թե ում կողքին կլինենք՝ «Տիտանիկի» պես խորտակվող ՌԴ-ի, թե՞ բարգավաճող արևմուտքի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Չեխիայում բնակվող տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրիանյաի դեմ սանձազերծած պատերազմի վերաբերյալ։ Փորձագետները նշում են, որ նոր սառը պատերազմը կարող ենք այլևս իրողություն համարել և առաջիկայում սառը պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտները տեսնելու ենք ։ Կիսու՞մ եք այս մոտեցումը։

 –Միանշանակ դիտարկում եմ որպես ագրեսիա Ռուսաստանի կողմից՝ անկախ, դեմոկրատական Ուկրաինայի նկատմամբ:Սա Վլադիմիր Պուտինի կողմից բացատրվում է իր տակը հիմք չունեցող պատճառներով, մինչդեռ իրական պատճառը Ռուսաստանի ներքին տնտեսական վիճակն է ու նման գործողություններով նա պարզապես փորձում է իր ժողովրդի ուշադրությունը շեղել մի այլ բանի վրա եւ դրանով բացատրել այն անկումը, որն այսօր Ռուսաստանում զգում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացի։ Ինբ վերաբերում է այսպես ասած «սառը պատերազմին», ապա ես պետք է արձանագրեմ , որ այդ պատերազմը սկսել էր 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը զավթումից հետո:Պարզապես այն պատժամիջոցները, որն արեւմուտքը ձեռնարկել էր Ռուսաստանի դեմ, ավելի շատ ուղղված էին նրան, որ Ռուսաստանին կարգի հրավիրեն:Բայց իրավիճակը փոխվել է, եւ ես գրեթե համոզված եմ, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան ու մի շարք այլ դեմոկրատական զարգացած երկրներ կձեռնարկեն ամեն ինչ, որ պարզապես ոչնչացնեն Ռուսաստանի տնտեսությունը, որն առանց այն էլ լավ վիճակի մեջ այսօր չի գտնվում: Պուտինը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով անցավ այն կարմիր գծերը, որի իրավունքը նա պարզապես չուներ: Եվ դա իր ու վերջիվերջո իր ժողովրդի որոշումն էր: Բայց ինձ այսօր շատ անհանգստացնում է Հայաստանի վիճակն՝իբրեւ Ռուսաստանի ռազմական ու տնտեսական դաշնակցի: Մեր թե ՛ տնտեսական եւ թե ՛ քաղաքական ապագան այաօր մեծ հարվածի տակ է: Եվ եթե մեր կառավարությունը համապատասխան եզրակացություններ չանի, ապա հայաստանցիները բավականին շուտ իրենց ուսերին կզգան էլ ավելի մեծ ծանրություն, քան հիմա կա:Այսօր դիտարկելով բազմաթիվ միջազգային կանխատեսումներն ու վերլուծությունները՝կարող ենք ասել, որ մոտ ապագայում Ռուսաստանում սպասվում է 50-60 տոկոս տնտեսական անկում, որը բնականաբար կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա:

Մեր երկրում տարածված է այն կարծիքը, թե Ուկրաինան մեզ պատերազմի ժամանակ չօգնեց, ֆոսֆորային ռումբերով աջակցեց մեր թշնամուն և դրա համար էլ այժմ մենք պետք է նմանատիպ դիրքորոշում ունենանք։ Սա վատ քարոզչությա՞ն, թե՞ իշխանությունների սխալ քաղաքականության հետևանք է։

Այս օրերին համացանցը ողողված է նման մեկնաբանություններով, որ գիտեք Ուկրաինան ֆոստորային ռումբեր է վաճառել Ադրբեջանին կամ Զելենսկին Ալիեւին շնորհավորել է Արցախը վերադարձնելու կապակցությամբ: Դրանք ֆեյքեր են, որ ստեղծվում են մեր ռուսամետ հայրենակիցների կողմից, բայց որոնք ոչ մի հիմնավորում չունեն:Ասեմ ավելին՝ Վլ. Զելենսկին անձամբ է գրավոր հերքել այն տեղեկությունը, թե ինքը որեւէ զենք է վաճառել Ադրբեջանին։ Իմ կողմից ավելացնեմ, որ զրուցել եմ այդ տարիներին Ուկրաինայում աշխատած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչերի հետ, որինք ինձ հավաստիացրել են, որ Ուկրաինան ոչ մի զինամիջոց չի վաճառել ու չի տեղափոխել Ադրբեջան: Ինչ վերաբերում է շնորհավորելուն, ապա այսօր համացանցի դար է եւ կարելի է մտնել նայել Վլ. Զելենսկու պաշտոնական շնորհավորանքների մեջ նման նամակ կա՞ր, թե՞ ոչ: Ես անձամբ ստուգել եմ եւ կարող եմ ասել, որ նման շնորհավորանք չի եղել:Այո՛ , 1990-ականներին եղել են վարձու զինվորներ՝ այդ թվում նաեւ ուկրաինացիներ, բայց դա չի նշանակում , որ նրանք իրենց ազգն ու ժողովուրդն են ներկայացրել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ուկրաինան մեզ չի օգնել, ապա ներողոթյուն, բայց վերջին տարիների ընթացքում բոլոր միչազգային կազմակերպություններում՝սկսած Եվրոխորհրդից, վերջագրած ՄԱԿ-ով, Ռուսաստանի թելադրանքով միշտ կողմ է քվեարկել հակաուկրաինական բանաձեւերին: Միակ բանը, որ մենք մեզ իբրեւ պետություն թույլ չենք տվել՝Ղրիմի ու Դոնբասի ճանաչումն է: Բայց Պուտինն իր ունեցած միջոցներով դրան էլ կարող է հասնել՝ ստիպել մեր կառավարությանը գնալ այդ քայլին, ինչի արդրունքում մենք կդառնանք «իզգոյ»: Չնայած այդ ամենին՝ պատերազմից հետո, Զելենսկին, եթե չեմ սխալվում, նույն քանակությամբ մարդասիրական օգնություն ուղարկեց ե՛ւ Հայաստանին ե՛ւ Ադրբեջանին: Այնպես որ՝ այսօր առկա հակաուկրաինական տրամադրությունները որեւէ հիմք չունեն: Եւ բացի այդ ամենից, մենք իբրեւ ազգ ու պետություն այսօր պետք է հասկանանք մի պարզ բան. Այսօր Ուկրաինայում պատերազմ է եւ այնտեղ պատերազմում է ազատությունը ընդդեմ ստրկատիրության։Մեր, Հետխորդային մյուս երկրների, Եվրոպայի ապագան այսօր ինչ-որ չափով որորշվում է Ուկրաինայում։ Մեր երեխաների ապագան կախված կլինի նրանից, թե մենք այսօր ում կողմից կլինենք:

Նաև կա մոտեցում, թե արևմուտքն իր դաշնակիցներին պատշաճ կերպով չի օգնում և որ Հայաստանն էլ պետք է Վրաստանից ու Ուկրաինայից իր հետևություններն անի։ Արդյոք արևմուտքը կարող էր և պետք է աներ ավելին Ուկրաինայի համար։

-Ո՛չ Ուկրաինան ո՛չ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ի ու Եվրամիոթյան հետ դաշնակցային հարաբերություններ դե յուրե չունեն։ Եվրամիության հետ այդ պետություններն ունեն համագործակցության պայմանագիր։ ՆԱՏՕ-ն այդ երկրների հանդեպ ռազմական պարտավորություն չունի մինչ օրս: Չնայած այդ ամենի՝ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը ու բազմաթիվ զարգացած պետություններ թե՛ ռազմական թե՛ տնտեսական եւ թե՛ ֆինանսահան հսկայական օցնություն են տրամադրել Ուկրաինային, ժամանակին էլ՝ Վրաստանին։ Այսօր Ուկրաինարին ուղղված ռազմական օցնությունը արդեն հասել է մի քանի միլիարդ դոլլարի։ Ուկրաինական բանակն այսօր տիապեսում է մի շարք զինատեսակների, որից ռուսական բանակը չունի, չունի նաեւ դրա համարժեքը։ Ուկրաինայի ամենամեծ խնդիրն այսօր այն չէ, որ նա լավ չէ զինված, այլ այն որ նա գործ ունի ռուսական բանակի հետ, որը մի քանի անգամ ավելի մեծ է ու որոշակի ուղղություններով ավելի հզոր զինատեսակներ ունի։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այսօր գիտակցում են, որ եթե իրենց ուղղակի մասնակցությունը լինի այս հակամարտությանը, ապա պարզապես կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը։ Իրենք նման մտադրություն չունեն, բայց ունեն մեծ փորձ սառը պատերազմ վարելու մեջ, ինչը եւ տեղի կունենա: Վերջիվերջո իրենք հաղթանակով են դուրս գալու, քանի որ տնտեսական, ֆինանսական, նաեւ տեխնոլոգիական միջոցները այս երկրագնդի վրա իրենց են պատկանում: Իսկ թե որտեղ մենք հայերս կլինենք՝ « Տիտանիկի» պդս խորտակվող Ռուսաստանի կողքը թե բարգավաճող արեւմուտքի կազմում՝կլինի մեր ազգի որոշումը:Դրանից կախված կլինի մեր երեխաների ապագան:

«Ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանը տրոյական ձիու կարգավիճակով դեմ գնաց հայկական շահերին, այնպել էլ Թուրքիային ռուսուկրաինական պատերազմում նույն դերակատարման մեջ պետք է դիտարկել»:Այս համեմատությունն ինչքանո՞վ է տեղին։

-Կարծում եմ, որ նման համեմատության համար բավականին մեծ հիմքեր կան։Ինչպես Ռուսաստանին է ձեռնտու, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես պատերազմական կամ կըսապատերազմական վիճակում լինեն, այնպես էլ Թուրքիային ու Էրդողանին է պետք, որ նախկինում երկու եղբայրական պետություններ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար հանդեպ թշնամական վերաբերմունք ունենան: Բայց ի տարբերություն Ռուսաստանի, որը վերջիվերջո ինքն իրեն վնաա է հասցնում ու քայքայվում, Թուրքիան իր առջեւ դրված կոնկրետ նպատակներ ունի։ Ու այդ նպատակը Թուրքիայի համար հեռավոր ապագայում Ղրիմն է, որը համարում են իրեց սեփականությունը եւ շատ լավ հիշում այն ժամանակները, երբ Ղրիմն իրենց էր պատկանում։Մինչ օրս էլ Ղրիմի բնակչության մոտ 15 տոկոսը թուրքալեզու ժողովուրդներից է կազմված: Կարծում եմ՝այդ հողի վրա դեռ շատ արյուն կթափվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում