Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողություններ և լսումներ նշանակել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: