Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Հայաստանը վնասներ է կրելու պատժամիջոցներից. կլինեն թանկացումներ, ներմուծման գների աճ, կրճատվելու են ներդրումները

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանը

https://www.1in.am/assets/uploads/2022/02/99-541.jpg

Ռուսաստանի տնտեսագետներն  ահազանգում են, թե Ռուսաստանի տնտեսությունը դժվար թե կարողանա վերականգնվել առաջիկա տասը տարիներին, իսկ Արևմուտքը խոստանում է այնպես ծնկի բերել,որ ՌԴ-ն զրկվի   համաշխարհային տնտեսության մաս լինելու հնարավորությունից, ի վիճակի չլինի անգամ իր  բանակը ֆինանսավորելու: Հակառուսական պատժամիջոցներն, ըստ Ձեզ,ինչպիսի՞ հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը: 

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ մի շարք երկրների կողմից պատժամիջոցների բավական խիստ փաթեթ են նախատեսվել, որոնք, իհարկե, անդրադարձն են ունենալու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթներն ուղղված են ռուսական ընկերություններին, ֆինանսաբանկային հատվածի կազմակերպություններին և առանձին ֆիզիկական անձանց: Ընդ որում, այս պահին դրությամբ իրավիճակը դեռ լարված է, իսկ Արևմուտքն անընդհատ խոսում է Ռուսաստանի նկատմամբ նոր և առավել խիստ պատժամիջոցների կիրառման հնարավորությունների մասին; Պատժամիջոցներն արդեն անդրադարձ են ունեցել և շարունակել են հարվածներ հասցնել ռուսական ֆինանսական շուկային: Արևմտյան երկրների պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկումն ու ներդրումային հատվածում «խուճապը» վնասել են ռուսական ֆինանսական շուկան այնպես, որ դեռ երկար ժամանակ ու ջանքեր են պահանջվելու այդ վնասները չեզոքացնելու համար: Բացի այդ, անկում են ապրում ռուսական բորսաներում արժեթղթերը: Ամերիկյան ֆինանսաբանկային համակարգերում է տրիլիոն ԱՄՆ դոլարի ռուսական ակտիվների սառեցումը, մյուս կողմից մարդկանց զրկում է իրենց իսկ ակտիվները տնօրինելու իրավունքից՝ կրճատելով դրանց եկամտաբերությունն ու սահամափակելով ներդրումների վերածելու հնարավորություններ:

Տնտեսական առումով, հակառուսական պատժամիջոցներն, առաջին հերթին, ուղղված են լինելու էներգետիկ համալիրին: Բացի այդ, բավական տուժելու է, օրինակ, ալյումինի արտադրությունը։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին ալյումինի արտահանումը կազմել է մոտ 3,5 մլն տոննա, ինչը 29,3 տոկոսով գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։ Այս պահին անհնար է իրատեսական գնահատականներ տալ, թե որքան և ինչ մասշտաբների, բայց հստակ կարող ենք արձանագրել, որ կրճատվելու է հասարակության գնողունակությունն ու եկամուտների մակարդակը, սպասելի  են  թանկացումներ, ներմուծման գների աճ, կրճատվելու են ներդրումներն ու ռուսական և արտասահմանյան կապիտալի արտահոսք է արձանագրվելու երկրից:

Հաշվի առնելով՝  արևմտյան պատժամիջոցները ՌԴ-ի դեմ գործում են տարիներ շարունակ, և վերջինս տնտեսական վնասները  չեզոքացնելու արդյունավետ գործիքներ է մշակել: Ըստ Ձեզ  այս  ծանր պայմաններում ևս այն կկաարողանա ՞ բավարար դիմադրողականություն ցուցաբերել:

Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2014 թվականին բանկային հատվածի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը հաջորդող տարիներին բավական վերաձևափոխելով բանկային և տեղեկատվական ենթակառուցվածքները՝ հնարավորինս նվազեցնելով արտաքին հատվածից դրանց կախվածությունը: Սրա արդյունքում, եթե պատժամիջոցները երկարաժամկետ բնույթ կրեն, ինչ-որ պահի որոշակի աստիճանի ֆունկցիոնալություն ու ֆինանսական ոլորտի արտաքին և ներքին հատվածի սպասարկման գործիքներ ի հայտ են գալու: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ պատժամիջոցների ազդեցությունը միակողմանի չէ: Չնայած դրանց առաջնային նպատակը ռուսական տնտեսությունը քայքայելն է, բայց  պատժամիջոցներ կիրառող երկրների վրա ևս դրանք անդրադարձ են ունենալու՝ հատկապես այն ուղղություններով, որտեղ ռուսական ապրանքներին փոխարինիչներ գտնելը երկարաժամկետ հնարավորություններ է պահանջելու:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջողներն ինչպե՞ս կազդեն   Հայաստանի  տնտեսության  վրա

Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական առումով առանցքային է, քանի որ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման տեսանկյունից Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է: Ռուբլու փոխարժեքի արժեզրկման արդյունքում մենք բախվելու ենք ռուսական շուկա արտահանվող ապրանքների գների բարձրացման վրա, ինչն ուղղակի հարված է այդ ապրանքների մրցունակությանը: ԵԱՏՄ ընդհանուր շուկայի հնարավորություններից օգտվելը, ստացվում է, մեր արտահանողների համար անհայտ ու անորոշ ժամանակով հետաձգման ռիսկեր է պարունակում:

Մյուս կողմից, ինչպես գիտենք, Ռուսաստանը ավանդական ձգողության կենտրոն է հայ միգրանտների համար՝ պայմանավորված ընդհանուր պատմական անցյալով, լեզվի իմացությամբ, առկա միգրացիոն աջակցող ցանցերով և այլն: Այս առումով, մենք կախվածություն ունենք Ռուսաստանի դրամական փոխանցումներից: Ստացվում է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը նույն չափով կրճատում է նաև այստեղ գտնվող միգրանտների ընտանիքների տնօրինվող եկամուտները, ինչի արդյունքում Հայաստանում սպառումը ևս կրճատվելու է: Այս ամենը լուրջ պատճառներ են, որոնք Հայաստանի տնտեսության վրա շղթայական ռեակցիայով զգացնել են տալու հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում