Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, քանի որ Անկարան ամուր կապեր ունի ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Կիեւի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում: Նախագահ Էրդողանն առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք երկու երկրների հետ էլ ամուր հարաբերություններ ունենք»,-կիրակի թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը: