«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Ավիգդոր Էսկինը:
–Պարոն Էսկին, ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի մասին։ Մինչև վերջին պահը չէիք հավատում, որ իրադարձությունները կզարգանան նման սցենարով։ Որո՞նք են հնարավոր հետևանքները:
-Մինչ այս պահը նախագահ Պուտինը առանձնանում էր մարտավարական խաղ խաղալու ունակությամբ՝ խուսափելով ռիսկային նախաձեռնություններից:Սիրիան բացառություն էր. Սովորաբար նա պատասխանում է ուղիղ մարտահրավերներին։ Այս անգամ նա գնաց ԱՄՆ-ի դեմ շատ ռիսկային քայլի՝ ներխուժելով Ուկրաինա:
Բելգրադի ամերիկյան հրթիռածությունները, ռուսական հրթիռակոծությունները Կիեւում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զգալի փոփոխություններ մտցրեցին Եվրոպայի քարտեզում։ Եթե Ռուսաստանն արագ չպայմանավորվի Ուկրաինայի հետ ու չդադարեցնի պատերազմական գործողությունները՝ Արեւելյան Եվրոպայի հավասարակշռության ու զսպվածության ողջ համակարգը կփլուզվի:Դա ուղիղ կերպով առնչվելու է Հայաստանին:
–Եթե նկատի ունենանք այս թեմայով Հայաստանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները, ապա դրանք բավականին զուսպ են։ Հնարավո՞ր է արդյոք հետագայում չեզոքություն պահպանել՝ հաշվի առնելով մի կողմից Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը, մյուս կողմից՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունները։
–Իսրայելը Հայաստանից տարբերվող վիճակում է գտնվում:Մեր ՀՆԱ-ն այժմ 500 միլիարդ է, Հայաստանի ՀՆԱ-ից մոտ 30 անգամ շատ:Մեր անվտանգությունն ամբողջությամբ մեր ձեռքերում է՝ ներառյալ մեր միջուկային պոտենցիալը, որի մասին հաճախ գրում են արեւմտյան մամուլում: Մենք մեզ կարող ենք թույլ տալ անկախ քաղաքականություն, մինչդեռ Հայաստանը պետք է առավելագույնս հաշվի նստի Ռուսաստանի հետ:Հայաստանի անվտանգությունն ու ոչ պակաս կերպով գոյությունը կախված է Ռուսաստանից: Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան մտադիր չեն դիմակայել Ռուսաստանի հզոր կամքին: Սա դուր գալ-չգալու հարց չէ, սա Հայաստանի հետաքրքրությունների ու գոյության հարց է։
–Դուք ուշադրությամբ հետևել եք Արցախի սանձազերծած 44-օրյա պատերազմին, որքանո՞վ են նման պատերազմները, ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել:
– Այստեղ ես համեմատություններ չէի անցկացնի:
–Արդյո՞ք Արևմուտքը իրեն արդարացրեց այս պատերազմում, կարո՞ղ էր ավելին անել։
-ԱՄՆ-ն և Արևմուտքը սխալվեցին՝ ՆԱՏՕ-ն ընդլայնելով մինչև Ռուսաստանի հետ սահմանները։ Այդ մասին երեկ ասել է ԿՀՎ նախկին փոխտնօրեն Մայքլ Մորելը։ Դա ռազմավարական սխալ հաշվարկ էր։ Նրանք Ռուսաստանին նայում էին որպես թուլացող և թույլ կամքի տեր պետության։
Սրանցից ոչ մեկը չի արդարացնում Մոսկվայի վերջին գործողությունները։ Ցավոք, ռուսական պաշտոնական քարոզչությունը ռազմական գործողության պատճառներ է ներկայացրել, որոնց ոչ մի սթափ մարդ չի կարող հավատալ։ Բայց Հայաստանն ու հայկական լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն։ Ռուսաստանի քննադատություն, աջակցություն Ուկրաինային, Նժդեհի հերոսացում. այս ամենը հարվածում է Հայաստանի դիրքերին Մոսկվայում. Իսկ դուք այսօր այլընտրանք չունեք։ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը հարված է հայկական շահերին: