Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վաղվա փաստաթղթերը, որոնց պետք է պատրաստ լինի Հայաստանը

Ինչպես 2021 թվականի հունիսին ստարոգարված և օրեր առաջ վավերացված Շուշիի հռչակագիր կոչվածը, այդպես էլ փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը խոշոր հաշվով չեն պարունակում բովանդակային սկզբունքային նորություն մեր ռեգիոնի համար: Ավելին, այդ հռչակագրերը ըստ էության նույնիսկ հետին թվով «վավերացումն» են այն գործընթացների, որ ռեգիոնում ծավալվել են առնվազն վերջին երկու, երկուսուկես տասնամյակի ընթացքում և հասել գագաթնակետին Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմով: Պարզապես, «Շուշիի հռչակագրով» Թոււրքիան այսպես ասած վավերացրեց պատերազմի իր բաժինը, իսկ Ռուսաստանը մոսկովյան հռչակագրով այսպես ասած տեր կանգնեց իր բաժնին: Երկու հռչակագրում էլ արտահայտված է գործնականում այն բովանդակությունը, ինչն անցկացրել են մասնակից երկրները առնվազն քառորդ դարի ընթացքում և հասցրել Ստեփանակերտ-Շուշի «սահմանագիծ»: Նորը սկսում է արդեն այդտեղից, որը սակայն խոշոր հաշվով դեռևս արտացոլված չէ որևէ փաստաթղթում: Որրովհետև, ժամանակակից աշխարհը, ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլը փաստաթղթավորման ենթակա չէ:

Ինչպե՞ս փաստաթղթավորել անորոշը, անկանխատեսելի, աշխարհակարգի ձևավորման կամ վերաձևման բարդ և դեռևս ավարտից զգալիորեն հեռու գործընթացը: Երբ կլինի դրա ավարտ, այդ թվում Կովկասի առումով, նոր թերևս կլինեն արդեն նորի վերաբերյալ փաստաթղթեր: Առայժմ, Թուրքիան ու Ռուսաստանը արձանագրում են Կովկասում մրցակցության ելակետերը՝ մեկը Շուշիի, մյուսը՝ Մոսկվայի հռչակագրերով: Դրանք Հայաստանի համար չեն պարունակում որևէ նոր ռիսկ, որևէ նոր սպառնալիք, քան այն ամենը, ինչ եղել է նախկինում, ինչ կար և լինելու էր առանց այդ հռչակագրերի էլ: Ըստ այդմ, ինչպես որ Հայաստանը պետք է պատրաստվի «վաղվա պատերազմի», և անգամ «վաղը չէ մյուս օրվա»՝ քանի որ համաշխարհային զարգացման տեխնոլոգիական արագությունը կայծակնային է, այդպես էլ Հայաստանի խնդիրը՝ որպես պետություն, վաղվա փաստաթղթերին պատրաստվելն է:

Այսօրվա փաստաթղթերին Հայաստանը պետք է պատրաստ լիներ երեկ՝ երբ առնվազն երկու տասնամյակի հեռվից դրվում էին դրանց հիմքերը:

Ցավոք, Հայաստանը բաց է թողել ժամանակը, ինչի հետևանքը եղավ թե բանակցային գործընթացի բարդացումը, թե ռազմա-քաղաքական իրադրության լարումը, թե այդ ամենի ծանր պատերազմական հետևանքը: Հայաստանն այժմ չունի «վաղվա փաստաթղթերին» պատրաստվելու ժամանակը բաց թողնելու իրավունք, հետևաբար նաև պետք չէ շեղվել երեկվա կամ այսօրվա փաստաթղթերով և դրանց արանքից պետք է նայել ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին, որ խմորվում են աշխարհաքաղաքական լայն ճակատով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում