Tuesday, 23 04 2024
-
16:40
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Խրամորթի համար լուծում չգտնելու դեպքում երևույթը դառնալու է լայնածավալ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Խրամորթ գյուղի բնակչության կյանքի որոշ դրվագներ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել.

«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․

«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։
Խրամորթ գյուղի բնակչության կյանքի որոշ դրվագներ

Ասկերանի շրջանի Խրամորթ հայկական գյուղը գտնվում է Աղդամի հետ Արցախի սահմանային մասում: 1988թ. սկսած գյուղի բնակիչները բազմթիվ փորձությունների են ենթարկվել, որոնք սրվել են հատկապես 1990թ.-ից: Հարևան Խանաբադ հայկական գյուղի բնակչության հետ տևական ժամանակ ենթարկվել են Աղդամի ժողովրդական ճակատի զինյալների հարձակումներին, պատանդ են տարվել և ՛՛ետ ծախվել՛՛ հարազատներին/համագյուղացիներին: 1991թ., օրինակ, Խրամորթ գյուղից մի տղանմարդու ծննդաբերող կնոջը Ստեփանակերտի հիվանդանոց տանելու ճանապահրհին կանգնեցրել են Խոջակուի ադրբեջանական զինյալները: ՛՛Ամուսնուն ասել են կնոջդ կպահենք մինչև թուրք զալոժնիկ [պատանդ] բերեք՝ կնոջդ հետ փոխանակենք՛՛: Մարդը դիմել է հայերի օգնության, գիշերը ստիպված պահակել են Խոջալուի ճանապահին և նույնպես գերի են վերցրել 2 ադրբեջանցիների, որոնց փոխանակել են ծննդաբերող կնոջ հետ: Սա այդ տարիների սովորական դեպքերից մեկն էր, որը բարեբախտաբար հաջող ավարտ է ունեցել:

1992թ. հունվարի 31-ին Աղդամից ԼՂՀ ներթափանցած Ադրբեջանական Ժողովրդական Ճակատի ռազմական կազմավորումները Ասկերանի ուղղությամբ ծանր տեխնիկայով՝ 6 տանկով և 4 БТР-ով շարժվելով գրավել են այն տարիներին դեռևս զենք չունեցող հայկական Ֆարուխ և Խրամորթ գյուղերը: Գյուղի բնակչությունը քաշվել է լեռները: Խրամորթն ամբողջովին թալանվել է, գյուղում մնացած բնակիչներից 6-ը՝ զոհվել: Սա արել էր Աղդամի ժողովրդական ճակատի խմբերից մեկի առաջնորդը՝ տխրահռչակ Յաղուբ Ռզաևը, նույն ինքը՝ Գաթըր Մամադ, նույն ինքը՝ Ալա Յաղուբ, նույն ինքը՝ Մամեդ Յաղուբ: Սա Ադրբեջանի ժողովրդական ճակատի Աղդամի այն ներկայացուցիչն էր, ով ղեկավարում էր Ժողովրդական Ճակատի պատգամավոր Ղասըմ Քերիմովի Աղդամի զինյալներին: Գյուղը գրավելուց հետո ճանապարհն ականապատել են: Փետրվարի 24-լույս 25-ի գիշերը ЗИЛ-131 մեքենայով հետախուզության գնացող 15 մարդուց բաղկացած ադրբեջանական մի խումբ պայթել էր Գաթըր Մամեդ/Յաղուբ Ռզաևի շտաբի մոտ, հենց ադրբեջանացիների տեղադրած ականի վրա:

Փետրվարի 26-ի գիշերը, հայերի կողմից Խոջակուն գրավելուց հետո հայկական Խրամորթ գյուղը գրաված Ալա Յաղուբ/ Յաղուբ Ռզաևի գլխավորած խումբը Ասկերանի մոտ հարձակվել է Ասկերանի ամրոցի մոտ պահակություն անող հայկական զինվորականների վրա հենց այն պահին, երբ ամրոցի մոտ են հասել պարտված Խոջալուից դուրս եկած բնակիչները: Սա այն ճանապարհն էր, որով պետք է անցնեին Խոջալուի խաղաղ բնակչները, այլ կերպ ասած մարդասիրական միջանքն էր: Արդյունքում Ասկերանի ամրոցի մոտ փոխհրաձգություն է հրահրվել, որին կամա-ակամա ներքաշվել են Խոջալուից դուրս եկածները, ինչի հետևանքով զոհվել են ոչ միայն երկու կողմերի զինվածները, այլ նաև Խոջալուից նահանջող խաղաղ բնակչության ներկայացուցիչներ: Նահանջողների մի մասը այդ վայրից խուճապահար մտել է անտառները և շարժվել հայկական Քյաթուկ գյուղի ուղղությամբ՝ Աղդամ գնալու: Մյուսները շարունակել են ճանապարհը դեպի Աղդամ: Մինչև այսօր Ադրբեջանում չեն բացատրում, թե ինչու և ինչպես է Յաղուբ Ռզաևի խումբը հայտնվել Ասկերանի մոտ այն դեպքում, երբ ըստ Աղդամում փետրվարի 23-ին կազմված ծրագրի փետրվարի 25-ին նա պետք է իր մարդկանցով շարժվեր Աղդամ-Խանաբադ ուղղությամբ, զավթեր «հայկական բանդիտային կազմավորումների» կրակակետերը և այդ ուղղությամբ կազմակերպեր Խոջակուի պաշտպանությունը հայերից:

1992թ. փետրվարի 4-ին հայերը ետ են գրավել Խրամորթը, Յաղուբ Ռզաև/Գաթըր Մամադ/Ալա Յաղուբ/Մամեդ Յաղուբը ետ է քաշվել Աղդամ՝ հայերին որպես ռազմավար թողնելով տանկեր և զրահատեխնիկա: Խրամորթը գրավելուց հետո հայերը գտել էին Խրամորթի բնակիչ տարեց կանանց և տղամարդկանց պղծված 6 դիակները:

Այս սխրանքներից հետո Յաղուբ Ռզաև/Գաթըր Մամադ/Ալա Յաղուբ/Մամեդ Յաղուբը զբաղվել է դիակապտությամբ՝ դիակների առևտրով: Թե ադրբեջանցիների, թե հայերի: Թոմաս դե Վաալը գրում է՝ ՛՛նրա ջոկատը տեղավորված էր քաղաքի /Աղդամի/ գերազմանատանը: Նրան հետո ձերբակալել են զոհված զինվորների մարմինները սառցարաններում պահեստավորելու և նրանց հարազատներից փող շորթելու մեղադրանքով”: Ամերակացի ժուռնալիստ Թոմաս Գոլցը տեսել է Աղդամի հին գերազմանատանը գտնվող Յաղուբ Մամեդի «աշխատատեղը», տեսել է զոհված ադրբեջանցի երիտասարդների սառույցի վրա պահվող տասնյակ դիակները, տեսել է այդ դիակների մշակման գործողությունները /Thomas Goltz. Azerbaijan Diary. A Rogue Reporter’s Adventures in an Oil-Rich, War-Torn,
Post-Soviet Republic. New York,1998, էջ 149-152/:

Հիմա Խրամորթը կրկին թիրախներից մեկն է: 34 տարի շարունակ թունդ հայատյացությաբ դաստիարակված ադրբեջանական նոր սերնդի զինվորականներին առաջադրվել է հայերից պահանջել տարածքը լքել, «հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա՛»։ Իսկ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ Արցախի հայությունը պետք է ամբողջովին զինաթափվի: Արցախի տարածքում զենքի իրավունք պիտի ունենան միայն խաղաղապահներն ու ադրբեջանական զինվորականները: Քաղաքացիական բնակչությունը չի կարող այս խճճված հարցերի լուծումներին խառնվել, հակառակ դեպքում պատասխանատվությունն ընկնելու է նրանց վրա: Ի՞նչ լուծումներ են փնտրում Հայաստանի և Արցախի քաղաքական, վարչական և ռազմական իշխանությունները: Խրամորթի համար լուծում չգտնելու դեպքում երևույթը դառնալու է լայնածավալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում