ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․
«Մեր խոնարհումն ենք բերում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն բոլորի շեշտում, որ իրավունքների խախտումների ու հանցագործությունների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր ու ավելի դաժան հանցանքներ»: