Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իրանը չի ասել, որ պաշտպանում է Ռուսաստանին. Իրանի դիրքորոշումը կարող է լինել հակաարևմտյան, բայց ոչ ռուսամետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին, նաև մանրամասներ հայտնել Դոնբասում հատուկ ռազմական գործողությունների վերաբերյալ: Իր հերթին Իրանի նախագահն ըմբռնում է հայտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների պատճառով Ռուսաստանի՝ անվտանգության մտահոգությունների վերաբերյալ։

Այս առնչությամբ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Իրանը այս դեպքում հստակ դիրքորոշում չի հայտնել, չի ասել, որ Ռուսաստանին պաշտպանում է կամ Ուկրաինային քննադատում է. «Կարելի է ասել, որ Իրանի կողմից հստակ դիրքորոշում չկա, Իրանը զգուշավոր է այս հարցում: Բնական է, որ Իրանը ՆԱՏՕ-ին պետք է քննադատեր, Արևմուտքին պետք է քննադատեր, բայց հստակ չի ասել, որ պաշտպանում է Ռուսաստանին»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Իրանի զգուշավորությունը, Բեգիջանյանը պատասխանեց. «Իրենց դիվանագիտությունն է այդպիսին:

Տեսեք, հիմա ընթանում են Վիեննայի բանակցությունները Իրանի միջուկային ծրագրերի շուրջ: Գուցե Իրանի դիրքորոշումը բացասաբար անդրադառնա այդ բանակցությունների վրա, որը կարծես, վերջին փուլում է, կարծես գալիս են համաձայնության: Բացի այդ, Իրանը Ուկրաինայի հետ էլ հարաբերություններ ունի: Դրա համար իրենց դիրքորոշումը չպետք է միակողմանի ռուսամետ լինի։ Այսինքն այն կարող է լինել հակաարևմտյան, բայց ոչ ռուսամետ: Դրա համար Իրանի դիրքորոշումը զգուշավոր է, նա չի ուզում իր հարաբերություններն ավելի սրել, լարել Արևմուտքի հետ: Որքան հետևել եմ իրանական մամուլին, այնտեղ նույնպես զգուշավորությունը պահում են: Մյուս կողմից, նկատելի է, որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետ կապված իրենք միայն ռուսական տեղեկատվությունից չեն օգտվել, այլ նաև արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում