Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այսօր Ուկրաինան քաղում է Արցախի դեմ ագրեսիայի նկատմամբ իր դիրքորոշման բացասական հետևանքները

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամությունը կազմակերպությանը: Տեղեկությունը հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն:

Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:

«Իտալիան այդ միջոցն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ռազմական ագրեսիայի լույսի ներքո, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է»,- ընդգծել է իտալացի նախարարը։ Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996 թվականից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը արդեն ժամանակավորապես կորցրել է իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, սակայն այն հետագայում վերականգնվեց:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Հայաստանի այսօրինակ դիրքորոշումը հետևանք է այն բանի, որ ՀՀ ղեկավարությունը ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի ղեկավարության ազդեցության տակ և իրականացնում է Ռուսաստանի պատվիրած արտաքին ու ներքին քաղաքականությունը․«Ակնհայտ է, որ սա տանում է Հայաստանն այն նույն ուղղությամբ, որով որ գնում է Ռուսաստանը՝ այսինքն դեպի մեկուսացում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի դիտարկմամբ՝ բոլորը տեսան, թե ինչ ջանքեր է գործադրել Ուկրաինայի նախագահը, որպեսզի կասեցնի այս պատերազմը․«Մինչ պատերազմը նա դիմել էր բոլոր միջազգային կազմակերպություններին, գերտերություններին՝ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել, Ուկրաինային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցն էր բարձրացրել։ Իսկ ՀՀ ղեկավարությունը 2020 թվականի ամռանը ՝ մինչ պատերազմի մեկնարկը, ոչ մի նման քայլ չի արել։ Ակնհայտ է, որ կա էական տարբերություն Հայաստանի ղեկավարության վարքագծի մեջ միջազգային հարաբերություններում նախքան պատերազմը և Ուկրաինայի ղեկավարության պահվածքի մեջ։

Հայաստանը մերժեց միջազգային հանրության առաջարկը՝ բազմազգ խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում և ընտրեց Ռուսաստանի Դաշնության ռազմական ինտերվենցիային աջակցելու ճանապարհը։ Այդ քայլը ևս ստեղծեց անդունդ Հայաստանի ու միջազգային հանրության միջև։ ՀՀ Իշխանությունը ոչ մի քայլ չարեց՝ պատերազմը կանխարգելելու, միջազգային մեխանիզմներն օգտագործելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ մեխանիզմներն ու այն բոլոր կառույցները, որոնք կարող էին օգուտ տալ Հայաստանին՝ ՀՀ ղեկավարության կողմից չօգտագործվեց։ Մինչդեռ Ուկրաինայի ղեկավարությունը այդ բոլորն օգտագործել էր նախքան ՌԴ հարձակումը»,-նկատեց մեր զրուցակիցը։

Անդրիաս Ղուկասյանը նաև համարում է, որ ընդունելի չէ այն պատճառաբանությունը, թե Ուկրաինան էլ նախկինում մեր դեմ է քվեարկել միջազգային հարթակներում. «Բայց այսօր Ուկրաինան քաղում է Արցախի դեմ ագրեսիայի նկատմամբ իր դիրքորոշման բացասական հետևանքները։

Եթե Ուկրաինան այդ ժամանակ ողջամիտ մոտեցում ցուցաբերեր ու դատապարտեր Ադրբեջանի հարձակումն Արցախի վար՝ այսինքն ուժի գործադրման կիրառումը վիճելի հարցերի համար, այսօր չէր լինի այս պատերազմն Ուկրաինայում։ Ե՛վ Ուկրաինան և՛ շատ այլ պետություններ լուռ մնացին ու չդատապարտեցին Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ, չդատապարտեցին ուժի գործադրման սկզբունքի խախտումը։ Այսօր այդ նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Արդեն Ռուսաստանի Դաշնությունն է հանդես գալիս ուժի չգործադրման սկզբունքի և խաղաղ բանակցություններով հարցերը կարգավորելու սկզբունքի խախտող։ Սա մի օրինակ է, թե միջազգային հարաբերություններում անհետևողական վարքը ինչի կարող է բերել։ Ակնհայտ է, որ Արցախի պատերազմը սկիզբ էր միջազգային հարաբերությունների համակարգի փլուզման։ Եվ այն, ինչ մնաց անպատիժ Իլհամ Ալիևի համար, իր դերակատարությունն ունեցավ այն հարցում, թե ինչու Վլադիմիր Պուտինը որոշեց, որ ուժով կարող է Ուկրաինայում կառավարություն փոխել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում