Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ուկրաինա․ Աշխարհի փոփոխության վկայությունը

Ուկրաինայում իրավիճակը ինքնին աշխարհի փոփոխության վկայություն է, միաժամանակ նոր տեմպ և բովանդակություն կարող է հաղորդել այդ փոփոխությանը: Ըստ այդմ, մարտավարական խնդիրներից զատ Հայաստանի համար լրջագույն խնդիր է նաև ռազմավարական դիտարկումը: Ինքնին հասկանալի է, որ այդ հարցում չկան արագ պատասխաններ, չկան այնպիսի արագ եզրահանգման հնարավորություններ, ինչպես օպերատիվ-մարտավարական ռեժիմի պայմաններում՝ ամեն կերպ պետք է ապահովել չեզոքություն, իսկ հնարավորության դեպքում էլ՝ ակտիվ չեզոքություն:
Ռազմավարական անելիքի պարագայում Հայաստանի համար անհրաժեշտություն է դառնում դիտարկումների շատ մեծ դիապազոնի և գործիքակազմի տիրապետելը, հասկանալու համար, թե ինչպիսին կարող են լինել սցենարային մշակումներն ու դրանց ուղղությամբ անելիքների ծրագրավորումը: Ինստիտուցիոնալ կարողությունների առումով Հայաստանն այդ տեսանկյունից ունի խնդիրներ:

Խնդիրներ կան քաղաքական մտքի և բովանդակության ձևավորման տեսանկյունից: Սա նշանակում է, որ պետք է անել առավելագույնը՝ եղած փոքր ներուժը առավել մեծ էֆեկտիվությամբ կիրառության մեջ դնելու կամ պահելու համար:

Հայաստանում ներքին քաղաքական անհանդուրժողությունը էական, լուրջ խոչընդոտ է այդ խնդիրը լուծելու համար, էլ չասած այն մասին, որ ներքին քաղաքականության մի շարք մեծ ու փոքր խմբեր զբաղված չեն այլ բանով, քան արտաքին քաղաքական խմբավորումների և շրջանակների շահերի սպասարկումը՝ կամա, թե ակամա, ուղիղ, թե անուղղակի իմաստով:

Հայաստանում հասարակական-քաղաքական միջավայրն ավելի շատ կենտրոնացած է տեղի ունեցող բախտորոշ զարգացումներում «սեփական ճաշակին» համարժեք պարագաներ գտնելու և նախընտրած կողմին երկրպագելու գործով, քան տեղի ունեցողի ռազմա-քաղաքական աշխարհա-քաղաքական խորքային վերծանման: Այդ վերծանումը անհրաժեշտ է հասկանալու համար, թե արևմտա-ռուսական դիմակայության կոշտացումը ինչ տարածում կարող է ունենալ այլ ռեգիոնների, մասնավորապես կովկաս-մերձավորարևելյան գոտու վրա, ինչ տևականություն կարող է ունենալ և արդյո՞ք մենք ականատես ենք նոր երկբեվեռ աշխարհի ձևավորման, որտեղ սակայն Ռուսաստանի «դեմքով» իրականում և գործնականում եղանակ ձևավորողը լինելու է Չինաստանը: Թե՞ այդուհանդերձ Արևմուտքը Ուկրաինայի հարցում «ճանապարհ» է տալիս Ռուսաստանին՝ Չինաստանի ճանապարհը փակելու համար:

Դիտարկման ենթակա վեկտորները բազմաթիվ են և անկասկած է, որ Ուկրաինայի պատերազմում որևէ ելքի պարագայում ոչ միայն չկա աշխարհաքաղաքական վերափոխման ավարտ, այլ բոլոր դեպքերում լինելու է շարունակություն ու հարցն այն է, թե ինչ վեկտորով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում