Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը «Միութենական պետության» մասին խոսակցությունների վերաբերյալ

1. Վերջին շրջանում ակտիվացել են այսպես կոչված Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու մասին խոսակցությունները: Այս խոսակցությունները նոր իմաստ և երանգ են ստանում հատկապես ուկրաինական պատերազմի համատեքստում:

«Մարտական եղբայրությունը» այս առիթով վերահաստատում է նախկինում իր հայտնած դիրքորոշումը՝

– կտրականապես դեմ լինելը Հայաստանի անդամակցությանը ենթադրյալ Միութենական պետությանը, այլև՝ նախկին Սովետական Միության ռեստավրացիոն որևէ նախագծի՝ ինչ անուն էլ դա ունենա

– պատրաստակամությունն՝ անհրաժեշտ դեպքում լինել Հայաստանի անկախության պաշտպանության պայքարի Վերջին Կայազորը

2. Միութենական պետության գաղափարին դեմ լինելու մեր դիրքորոշման մանրամասն հիմնավորումը թողնելով ավելի հարմար առիթի, այս պահին արձանագրում ենք միայն հետևյալը:

– Հայ ժողովորդի ողջ պատմական փորձը անբեկանելիորեն ապացուցում է, որ Հայաստանի ինքնիշխանության զիջումը հանուն դրսի անվտանգության երաշխիքների ձախողված ճանապարհ է: Զիջելով մեր անկախությունը՝ մենք երբեք չենք ստացել անվտանգության իրական և տևական երաշխիք: Եվ հակառակը՝ միայն հայ ժողովորդի սեփական ուժերի և ինքնակազմակերպման վրա հիմնված ջանքն է ի զորու եղել ապահովել մեր անվտանգությունը:

Սրա անհերքելի ապացույցներն են 1988-1991 թթ.-ի դեպքերը, և դրանից էլ առաջ հայ ժողովորդի վերջին 200 տարվա ողջ պատմությունը:

Սրա ապացույցն է նաև 2020 թ.-ի պատերազմը և դրան հետևած շրջանը, երբ հայ ժողովորդին տրված անվտանգության արտաքին որևէ երաշխիք չգործեց՝ չնայած դրա դիմաց ևս զիջել էինք մեր ինքնիշխանության մի մասը:

– Պատմական փորձը ցույց է տալիս նաև, որ Ռուսաստանի գլխավորած միություններում հայ ժողովորդին վերապահված է մեկ դեր՝ վերևից սեղմվող կոճակով մե՛րթ լինել հակաթուրքական քաղաքականության գործիք, մե՛րթ էլ նույն կոճակը սեղմամբ՝ «հաշտվել» թուրքերի հետ: Այս առումով բոլոր նրանք, ովքեր մի կողմից պայքարում են այսպես կոչված «հայդատականության» դեմ, մյուս կոմղից էլ՝ կողմնակից են Միութենական պետության՝ կեղծում են իրենց դիրքորոշումը:

– Այսօրվա միջազգային զարգացումների, հատկապես ուկրաինական պատերազմի համատեքստում՝ Միութենական պետության մեջ մտնելը Ռուսաստանի հետ ավելի քան խնդրահարույց ու անկանխատեսելի հետևանքների կարող է բերել, որոնց մարսելու նեուժը հայ ժողովուրդը կարող է չունենալ:

– Հայաստանի ինքնիշխանության հերթական սահմանափակումը հանուն Միութենական պետության կամ նման որևէ այլ ձևաչափի բացի ամենից նշանակում է մեզ համար սովորական դարձած և հայ ժողովորդի տևական պայքարով ստեղծված ժողովորդավարական կարգերի և մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակում, իսկ հեռանկարում՝ վերացում:

3. Մարտական եղբայրությունը կոչ է անում բոլոր հանրային ուժերին, անհատներին, խմբերին՝ մի կողմ թողնել բոլոր անցողիկ օրակարգերը, թոթափել հանցավոր անհոգությունը, և մեկտեղել բոլոր ջանքերը՝ միտքը, խոսքը և գործը Հայաստանի անկախության պաշտպանության պայքարի շուրջ:

Այս պայքարում պետք է միավորվեն ազգայնականը՝ ում համար ամենից վեր ու թանկ է Հայաստանի անկախությունն ու հայկական ինքնությունը, ազատականը՝ ում համար թանկ են մարդու իրավունքներն ու ազատությունները, սոցիալիստը՝ ում համար թանկ է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը:

4. Մարտական եղբայրությունը կոչ է անում 2020 թվականի պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր ոչ թե պարտադրանքով, այլ համոզմունքով հայտնվել են ճակատում, և պատվով կռվել իրենց կռիվն ու պատվով վերադարձել՝ ինքնակազմակերպվել, կազմել գաղափարական և մարտական խմբեր Հայաստանով մեկ՝ ամեն օր պատրաստվելով պայքարի հանուն Հայաստանի անկախության և անվտանգության՝ բոլոր ճակատներում և բոլոր միջոցներով՝ սկսած մտավոր ու գաղափարականից մինչև ռազմական:

Երևան, 2022 02 26

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում