Wednesday, 22 03 2023
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ

Ռուսաստանը վետո դրեց Ուկրաինայի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին

Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, ուրբաթ օրը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցում և պահանջում էր Ռուսաստանից անհապաղ դուրս բերել իր զորքերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը կողմ են քվեարկել ԱՄՆ-ի և Ալբանիայի առաջ քաշած բանաձևին, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ը ձեռնպահ են մնացել, հաղորդում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:

Փաստաթուղթն առաջարկում էր պարտավորեցնել Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը և զերծ մնալ ՄԱԿ-ի ցանկացած պետության դեմ ուժի կիրառման սպառնալիքից։ Ըստ բանաձևի նախագծի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պարտավորեցներ Ռուսաստանին անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Բացի այդ՝ Ռուսաստանը պետք է չեղարկեր Դոնեցկի և Լուգանսկի անջատողական միավորների ճանաչման որոշումը։ Փաստաթուղթը կողմերին կոչ էր անում հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրի դրույթներին և կառուցողական աշխատանք տանել համապատասխան միջազգային ձևաչափերում, ներառյալ նորմանդական ձևաչափում և եռակողմ կոնտակտային խմբում, գրում է Ամերիկայի ձայնը:

«Թույլ տվեք հստակեցնել մեկ բան»,- քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Ռուսաստան, դուք կարող եք վետո դնել այս բանաձեւի վրա, բայց դուք չեք կարող վետո դնել մեր ձայների վրա, դուք չեք կարող վետո դնել ճշմարտության վրա, դուք չեք կարող վետո դնել մեր սկզբունքների վրա, դուք չեք կարող վետոյի ենթարկել ուկրաինացի ժողովրդին»:

Ռուսաստանը, որը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է Անվտանգության խորհրդում, հավանաբար կառերեսվի նմանատիպ բանաձևի շուրջ մեկ այլ քվեարկությանը այժմ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում, որը կարող է ընդունվել զգալի տարբերությամբ, թեև այն կլինի ոչ պարտադիր իրագործման համար:

«Մի սխալվեք, Ռուսաստանը մեկուսացված է: Նա աջակցություն չունի Ուկրաինա ներխուժման հարցում»,- ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը:

Քվեարկությունից առաջ Թոմաս-Գրինֆիլդը Ռուսաստանի հարձակումը բնութագրեց որպես «այն աստիճան լկտի, որ այն սպառնում է մեր միջազգային համակարգին: Մենք լուրջ պարտավորություն ունենք չանտեսելու այն կամ նվազագույնը, բողոքի ձայն հնչեցնելու այս կապակցությամբ, ասել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում