Վիեննայում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքում հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հանդիպումը երկրորդն է, իսկ առաջինը տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 14-ին: Երկրորդ հանդիպման մասին եղած տեղեկատվությունը բավականին համառոտ է: Ըստ հաղորդագրության, երկու բանագնացը «վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ: