Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Եթե դատավոր Բախշիյանի հարցով է եղել ընդհանուր ժողով, մեծամասնությունը շատ խելացի է գտնվել, որ չի ներկայացել

ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ ներկա էր ընդամենը 89 դատավոր, քվորում չապահովվեց:

Օրակարգում քննարկման էր դրված դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, ինչպես նաև դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումների հարցը։

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին,թե իբր դատավորների նկատմամբ ճնշումներ են եղել, որ չներկայանան նիստին, ասաց.«Ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞, ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել, նման ահազանգեր չենք ստացել»:

Անդրադառնալով ընդհանուր ժողովի՝ արտահերթ նիստի չեղարկմանը՝՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Դատավոր Բորիս Բախշիյանի գործը հիմա դատարանում է, և եթե իրենք հավաքվեն, ինչ-որ հայտարարություններ ընդունեն, դիրքորոշումներ արտահայտեն, իրենք հետագայում կաշկանդված կլինեն այդ գործով որևէ դատական ակտ կայացնելու հարցում, քանի որ դա ինքնաբացարկի հիմք է: Ես կարծում եմ, որ եթե դատավոր Բախշիյանի հարցով է եղել ընդհանուր ժողովը, մեծամասնությունը շատ խելացի է գտնվել, որ չի ներկայացել»:

Անդրադառնալով դատավորների՝ պարբերաբար արվող հայտարարություններին, թե իրենց  և դատական համակարգի նկատմամբ ճնշումներ կան, փաստաբանը նշեց, որ տարիներ շարունակ էսպիսի դեպքերում իրենք միշտ ասել են, որ կա իրավապահ համակարգ, այդ իրավապահ համակարգը զբաղվում է այդ գործերով, նախաքննություն է ընթանում և այլն:

«Ամեն անգամ տարբեր գործերով դա է եղել իրենց պատասխանը: Հիմա ո՞րն է տարբերությունը, որ այս դեպքում նախաքննությունը դատավորի՞ նկատմամբ է ընթանում, պետք է դատավորի նկատմամբ նախաքննություն չընթանա՞: Թող իրենք համբերությամբ զինվեն, սպասեն, մինչև գործը կհասնի դատարան, գոնե այդ ժամանակ կարծիքներ հայտնեն: Ընդհանրապես իրավաբանության հետ անհամատեղելի է այս փուլում վեր կենալ ու կարծիքներ հայտնել այդ թեմայով»,-հավելեց Լուսինե Հակոբյանը:

Հարցին՝ դատավորների նկատմամբ ճնշումներ չեք նկատո՞ւմ, փաստաբանը ասաց, որ չի կարող ասել, քանի որ ինքը դատական համակարգի ներսում չէ:

«Մենք՝ փաստաբաններս, երբ մեր նկատմամբ են եղել ճնշումներ, ազդեցության տարբեր միջոցներ, մենք միջոցներ ձեռնարկել ենք կոնկրետ իրավական խողովակներով: Իրենք որպես դատավորներ պետք է իմանան այդ իրավական խողովակները որոնք են և այդպես ընդհանուր բնույթի հայտարարություններով չբավարարվեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն: Եթե համարում են, որ իրենց իրավունքները խախտվում են, թող ձեռքի տակ եղած իրավական խողովակներով պայքարեն»,-հավելեց նա:

Փաստաբանի խոսքով՝ դատավորները օրենքից դուրս չեն, իրենք պետք է ենթարկվեն օրենքին, իրենք անձեռնմխելի կաստա չեն, որ ինչ-որ բաներ կատարեն, բայց այդ գործողությունների վերաբերյալ որևէ մեկը հարց չտա, քրեորեն չհետապնդվեն, եթե նման պատասխանատվության հարց է ծագում, և իրենք ևս դա պետք է ընդունեն: «Երևի դատավորները բժիշկների նման համարում են, որ իրենք սուպեր մարդկային համայնք են, չպետք է որևէ պատասխանատվության ենթարկվեն և ազատորեն գործեն ամեն մեկն ըստ իր սկզբունքների ու հայեցողությունների, բայց օրենքը բոլորի համար է»,-ասաց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում