ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր Մոսկվայում քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ մամուլի ծառայությունը:
Շոյգուն ողջունել է Պապիկյանին՝ նշելով, որ որպես Հայաստանի պաշտպանության նախարար սա իր առաջին այցն է ՌԴ մայրաքաղաք։ Ռուս զինվորական ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ և կարևոր աշխատանքի համար։
Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայումս «լարվածության ընդհանուր նվազում չկա, և ամեն անգամ պետք է դիմակայել նոր մարտահրավերների ու սպառնալիքների»։ «Ակնհայտ է, որ մեր պետությունների առջեւ ծառացած այս բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ գործելու միջոցով»,- ասել Պապիկյանը։