Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Պարարտանյութի թանկացումը լուրջ խնդիր է գյուղատնտեսության համար․ կառավարությունը պետք է այլընտրանքային տարբերակ մտածի

Գյուղոլորտի տնտեսվարողների, ֆերմերների բազմաթիվ ահազանգերից հետո կառավարությունը մտադիր է գարնանացանին ընդառաջ  6 միլիարդ դրամ կամ մոտ 12 միլիոն դոլար հատկացնել գյուղացիական տնտեսություններին՝ սուբսիդավորելու  Հայաստանում ու միջազգային շուկայում եռակի թանկացած պարարտանյութի գնումը։ Ծրագրով  նախատեսվում  է ազոտական պարարտանյութը գյուղացուն վաճառել 9500 դրամով 19 հազար դրամ գնահատված մեկ պարկ ազոտական պարարտանյութի գնի ուղիղ կեսը սուբսիդավորելու հաշվին։ Ըստ ծրագրի՝ մեկ հեկտարի համար նախատեսվում է վեց պարկ սելիտրա տրամադրել հողագործներին, իսկ  շահառու կարող են դառնալ կես հեկտար և ավելի հող ունեցողները։ Մշակությամբ զբաղվողներն ու ոլորտի մասնագետները բաշխման այս տարբերակը խնդրահարույց են համարում՝ նշելով, որ նախ՝ սխալ սկզբունքով է կատարվել բաշխումը, այսպես բիզնեսը կկենտրոնանա խոշոր ֆերմերների ձեռքում, իսկ մյուս կողմից՝ նշում են, որ պահանջարկին ավելի մոտ պետք է լիներ սուբսիդավորումը:

Գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ ծրագրով նախատեսվող  բաժանումը բավականին վիճելի ու սոցիալականապես անարդարացի սկզբունքով է արվել։ «Եթե  կառավարությունը չի կարողանում բոլորին սուբսիդավորել, ինչը լավագույն տարբերակը կլիներ, ապա բաժանման հարցում որևէ սահմանափակում չպետք է դներ՝տարբերակված մոտեցում ցուցաբերելով 2-3 հազար մետր  և մեկ հեկտար մշակողի միջև։ Ինչպե՞ս կարելի է  զրկել նրանց  այդ հնարավորությունից, եթե այդ հողատերերը բավականին  մեծ թիվ են կազմում, բացի այդ՝ բարձր արդյունավետությամբ են մշակում իրենց հողերը և ամենակարևորը՝  ունեն սուբսիդավորման մեծ կարիք»,-ընդգծեց գյուղատնտեսը։․

Երկրորդ վիճահարույց կետն, ըստ Պետրոսյանի,  այն է, որ սուբսիդավորման, գյուղացիների  ֆինանսական բեռը կիսելու չափի հաշվարկը սխալ է կատարվել։  «Արդյունք ստանալու համար գործադիրը պետք է  պահանջարկին ավելի մեծ բավարարում փորձեր տալ՝ հիմք ընդունելով պարզ, իրական հաշվարկը, որ յուրաքանչյուր հեկտարի հաշվով միջինը 500կգ ազոտական պարարտանյութ է հարկավոր։ Մեկ հեկտարի  հաշվով 6 պարկ պարարատանյութը դա հնացած չափաքանակ է՝ կարելի է ասել»։

Գյուղատնտեսի տպավորությամբ՝ հաշվարկը կատարվել է՝ նկատի առնելով այն ժամանակները, երբ մեր հողատարածքները կայուն ապահովված էին և´ ազոտական, և´ ֆոսֆորական, և´ գոմաղբի տեսակների սնուցումով, հարստացված էին։ Մինչդեռ հիմա այս պայմաններից ոչ մեկը  չկա,ավելին՝ հողերը դեգրադացված են, չսնուցված, ցանքաշրջանառությունը վատ է։

Հարցին՝հաշվի առնելով  դիզվառելիքի և այլ թանկացումներ, ի՞նչ հետևանքներ կունենան ոլորտի համար և արդյոք տեղի՞ն է անհանգստությունը, որ ոլորտը կկենտրոնանա  խոշոր ֆերմերների  ձեռքում, ի պատասխան ասաց, որ ստեղծված վիճակը  էական ազդեցություն չի ունենալու մշակվող տարածքների քանակի կրճատման վրա, քանի որ մշակելու որոշում կայացրածներն արդեն պլանավորել են իրենց անելիքները, հաստատապես պատրաստվել են գարնանացանին։ «Իմ կարծիքով՝ մոտ 95 տոկոսը չեն հրաժարվի, նույնիսկ արդեն սերմերը գնած կլինեն։ Օրինակ՝ կարտոֆիլ մշակողներն արդեն ամեն ինչ պատրաստել են ցանքսի համար։ Հետևապես կարճաժամկետ կտրվածքով, գոնե այս տարի  թյուր է կարծել, որ խոշոր ֆերմերները գերակա դիրք կգրավեն շուկայում»,-նշեց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ֆերմերների և մշակվող տարածքների կրճատումը կերևա արդեն  մյուս տարվա մեջ, երբ եկամուտները շատ ցածր լինեն ծախսերի և ջանքերի համեմատ, և շատերը  սկսեն մտածել՝ ցանքսերը  կրճատելու կամ ընդհանրապես մշակելուց հրաժարվելու մասին։ Գյուղատնտեսի  կարծիքով՝ ազոտական պարարտանյութի սակավությունն այս տարի առավելապես բացասական կազդի բերքատվության և եկամտաբերության վրա։

«Ագրո-Լայֆ» ՍՊԸ-ի  տնօրեն Վահագն  Վարդանյանի համոզմամբ՝ պարարտանյութի թանկացումը լուրջ խնդիր է գյուղատնտեսության համար։ Ըստ նրա կառավարությունը  բավարար ջանքեր չի գործադրում գյուղատնտեսների խնդիրները լուծելու համար։ Այս ծրագիրն էլ կիսատ է և չի ծառայի իր նպատակին։ Նա համոզված է, որ  արդյունքի հասնելու համար  պետք է այս սուբսիդավորման ծրագրից բացի՝ այլընտրանքային տարբերակների մասին մտածեր  իշխանությունը, օրինակ՝ավելի էժան  հեղուկ և ջրալույծ պարարտանյութերի ներմուծման մասին կարելի էր մտածել։ «Ծրագիրն ինչպե՞ս է  օգնելու, եթե տնտեսվարողների մեծ մասը չի կարողանալու  պարարտացնել իր մշակաբույսը, սկսելու է ավելի քիչ ցանել։ Արդյունքում հողերը մնալու են անմշակ կամ   կենտրոնանալու են խոշորների ձեռքում, ինչն էլ պատճառ կդառնա, որ գյուղատնտեսական մթերքների պակաս առաջանա, ապա ավելի շատ  թանկ գնով վաճառվի: Բացի այդ՝ չպարարտացնելով կամ կիսատ-պռատ  պարարտացնելով՝ վատ բերք ենք ստանալու և քիչ եկամուտներ ստանալու։ Լինելու է նաև անասնակերի  խնդիր և այլ  խնդիրներ են առաջանալու։»,-նշում է ֆերմեր  Վարդանյանը։ Նրա համոզմամբ՝ իր մատնանշած  խնդիրները  զգացվելու են  արդեն աշնանը, երբ  տնտեսվարողները ընկնելու են ծանր  պարտքերի և վարկերի մեջ՝ չկարողանալով դուրս գալ այդ բեռի տակից:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում