Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում և հույս հայտնել, որ Մարտինա Շմիդտի նշանակմամբ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հետ փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները բավականին տարողունակ են ու բազմազան, հետևաբար առկա են բազում ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց ուղղությամբ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը:

ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ մարտի 2-ին Երևանում նախատեսվում է Հայաստան/ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ՝ 2019-2022 թթ. ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև հաջորդ շրջափուլի՝ 2023-2026թթ. ծրագրի առաջնահերթությունները քննարկելու և համագործակցության նոր ոլորտներ նախանշելու նպատակով:

Ի թիվս գոյություն ունեցող համագործակցության ոլորտների՝ Մարտինա Շմիդտը ներկայացրել է փոխգործակցության նոր ուղղություններ, որոնց շրջանակում, մասնավորապես, մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մեդիագրագիտության ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները՝ տեղեկացնելով, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացումը: Նա նշել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, և կարելի է քննարկել նշված փաստաթղթում ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

Իր տպավորությունները կիսելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա, և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ:

Այս համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից: Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի հարցին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում