Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Դա կեղծ օրակարգ է․ Ռոբերտ Քոչարյանը խոսել է իրականության մասին․ Քերոբ Էքիզյան  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հունաստանի հայ համայնքի «Ազատ օր» օրաթերթի խմբագիր, դաշնակցական Քերոբ Էքիզյանը:

Պարոն Էքիզյան, վերջերս Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է միութենական պետություն ստեղծելու մասին, այդ թվում նշելով նաև Հայաստանը: Կարծես, դրան դեմ չէ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը, որի կազմում է նաև ՀՅԴ-ն: Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ:

Ես կարծում եմ, որ դա շատ արհեստական օրակարգ է, որն այս պահին փորձ է արվում բերել Հայաստանի քաղաքական դաշտ: Ես չեմ բացառում, որ այս օրակարգը ոչ թե Լուկաշենկոյի կամ, ինչպես ասացիք, «Հայաստան» դաշինքի միջոցով է դրվում սեղանի վրա, այլ կդրվի նաև նույն ինքը պետական լծակների կողմից, որովհետև այդպես ավելի ձեռնտու կլինի, որպեսզի ուշադրությունից դուրս մնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, և ժողովուրդը զբաղվի այլ խնդրով: Կրկնեմ, դա կեղծ օրակարգ է և կապ չունի հայության հետ: ՀՅԴ-ի նման ազգային կուսակցության ծրագրային սկզբունքը եղել է ազատ, անկախ և միացյալ Հայաստանը՝ իր պետականությամբ և իր լիիրավ անկախությամբ: Հետևաբար, դա չի կարող որևէ ձևով փոխվել:

 Այդուհանդերձ, դատապարտելի չէ՞ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը միութենական պետության վերաբերյալ, որը ըստ էության, ղեկավարում է «Հայաստան» դաշինքը:

Դուք որևէ դաշնակցական քաղաքական այրից լսե՞լ եք խոսք կապված միութենական պետության հետ: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այդքան բացեիբաց գիծ քաշեց Հայաստան վրա և խոսեց միութենական պետություն ստեղծելու մասին: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը խոսել է իրականության մասին. բոլոր երկրները փորձում են տարբեր դաշինքների մեջ ներառվել և ունենալ նաև դաշինքային իրականություն: Ես տպավորություն ունեմ, որ այդ համատեքստում է խոսել Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե Հայաստանի իշխանության կործանման մասին:  Մենք ավելի մտահոգ ենք Հայաստանի ինքնիշխանության կործանման հարցում ներկա պետական ուժերի և գործադիր իշխանության առկայության դեպքում, որը փորձում է, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնել շատ երազելի ու ցնորական իմաստով: Մեկ ուրիշ օրինակ բերեմ, այսօր, դժբախտաբար, Հայաստանի Ազգային ժողովը ձախողեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտելու հարցը: Եվ այդ հռչակագիրը չդատապարտվեց գլխավորաբար իշխող խմբակցության կողմից: Դա շատ ավելի դատապարտելի է, քան թե ասել, որ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը դատապարտելի է, թե ոչ:

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ: Դուք ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը:

Մեր պատմության վերջին 100-ամյակի ընթացքում առաջին անգամ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին ենք խոսում: Նկատի ունենալով թե 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին Հանրապետության օրերը, թե վերջին 30 տարիները, Հայաստանը միշտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին մոտեցել է առանց նախապայմանների առաջադրումով, և այդ նախապայմանները բոլորս գիտենք՝ ինչի մասին են: Թեև, իհարկե, Հայաստանն ունի իր պահանջները թուրքական կողմից, սակայն միշտ հայկական կողմը կարողացել է զանազանել և այս հարաբերությունների կարգավորման մեջ տեսնել միջպետական հարաբերություններ երկու երկրների, նաև կապեր բոլոր ոլորտներում: Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ շրջանների, մենք ունենք լուրջ խնդիր, և դա Արցախի խնդիրն է ու մանավանդ 44-օրյա պատերազմը, որը տապալեց և հավասարակշռությունները, և երկու երկրների միջև հարաբերությունների այս ամբողջ գործընթացը: Իսկ այսօր Հայաստանը ռազմաքաղաքական իմաստով շատ դժվար վիճակում գտնվելով պարտավորված է զանազան ուժերից, որպեսզի Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի և միասին կարգավորեն իրենց հարաբերությունները: Բնական է, որ Հայաստանը հայտարարում է, որ ինքը այդ հարաբերությունները տեսնում է առանց որևէ նախապայմանի:

Այդուհանդերձ, Թուրքիան զգալով, որ ինքը զորավոր կողմն է, «հաղթող» կողմն է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր կարողացավ իր հաղթանակը պարտադրել Հայաստանին իր պայմաններով, հավանաբար, կփորձի մեզ համոզել, որ նախապայմաններ չկան, սակայն դրանք կան: Մենք գիտենք, որ այդ նախապայմաններն ամրագրված են «Շուշիի հռչակագրում»: Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Շուշիի համաձայնագիրն այլ բան չէ, քան հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու միջոց, որի մեջ ամենամեծ վտանգը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, որը թուրք-ադրբեջանական կողմը հաստատում է: Այստեղ կա նաև մեկ ուրիշ պարագա, որ Թուրքիան այս հարաբերությունների կարգավորման գործընթացում ասել է, թե որևէ քայլ, որևէ կարգավորում կամ առաջխաղացում կարող է լինել միշտ Ադրբեջանի հետ համախորհուրդ, և միշտ պետք է նկատի առնվի Ադրբեջանի կարծիքը: Հետևաբար, այսօր Հայաստանն այս գործընթացում տկար վիճակում է, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ճնշում է բանեցվում թե Զանգեզուրի միջանցքի, թե Արցախի խնդրով, թե սահմանազատման ու սահմանագծման խնդրով: Այս պարագայում բոլորս պետք է շատ վերապահ ու շատ զգույշ լինենք այս կարգավորման հարցում, այսպես կոչված, բռնաճնշված հեզասահությամբ, որը փորձում են ցույց տալ հանրությանը և աշխարհին:

Ես մի օրինակ բերեմ, մենք ապրում ենք Հունաստանում, և Հունաստանը երկար տասնամյակներ շարունակ լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Քանիցս փորձ է արվել, որ հույն-թուրքական մերձեցում տեղի ունենա, կարգավորվեն երկու երկրների միջև առկա խնդիրները: Հունաստանը միշտ բարի տրամադրությամբ է հանդես եկել, սակայն թուրքական կողմը ամեն անգամ, երբ տեսնում է որևէ զիջում հունական կողմից, էլ ավելի է լկտիանում, և էլ ավելի պահանջներ է դնում: Գիտեք, որ այսօր Թուրքիան կասկածի տակ է դրել թե հունական կղզիների, թե Էգեյան ծովի, թե անգամ Թրակիայի սահմանամերձ շրջանների պատկանելիությունը, թե փորձում է զանազան խնդիրներ ստեղծել Հունաստանի մեջ: Նույնը լինելու է Հայաստանի պարագայում: Մենք չպետք է միամիտ լինենք՝ մտածելով, թե վաղը Թուրքիան ավտոմատ կերպով կարգավորելու է իր հարաբերությունները Հայաստանի հետ և ամեն ինչ իդեալական է լինելու: Թուրքը միշտ նույնն է, միշտ շփացած է և գիտենք, որ պանթուրանական ծրագրերը կանգ չեն առնում Հայաստանի սահմանների վրա: Հայաստանն իր համար խոչընդոտ է և այսօրվա կարգավորման օրակարգը կեղծ է, որովհետև վաղը Հայաստանը շատ բարձր գին է վճարելու:

Թե Թուրքիան, թե Հայաստանը խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Փաստորեն դա լուրջ հիմք չէ հավատալու համար, որ իրոք դա տեղի է ունենալու առանց նախապայմանների, և ինչ-որ պահի Թուրքիան առաջ կքաշի իր նախապայմաննե՞րը:

Նախապայմանները կան, Թուրքիան արդեն հիմա այդ նախապայմանները դրել է: Գլխավոր նախապայմանը Զանգեզուրի միջանցքն է, երկրորդը այն է, որ Թուրքիան արդեն սկսել է Հայոց ցեղասպանության խնդրում ջլատել և Սփյուռքի ուշականությունը, և Սփյուռքի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում: Էլի նախապայմաններ կան, բայց սրանք երկու կարևոր նախապայմաններն են: Պատահական չէ, որ այսօր արդեն թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը ԱՄՆ-ում հայտարարեց, որ Սփյուռքը մեծ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Արդեն այդտեղ երևում է, որ Թուրքիան ուզում է ջլատել և տկարացնել Հայոց ցեղասպանության խնդիրը և դա դնել որպես նախապայման Հայաստանի պետության առջև և Հայաստանը համաձայնի մեղմացնել կամ չեզոքացնել Հայոց ցեղասպանության հարցում հայության գլխավոր պահանջը: Սրանք շատ վտանգավոր զարգացումներ են, որոնց ամբողջ հայությունը՝ թե Հայաստանով, թե Սփյուռքով պետք է դեմ կանգնի, և ցույց տա, որ Թուրքիայի հետ խոսակցություններն պետք է հենված լինեն իսկապես առանց նախապայմանների սկզբունքին, և ոչ թե նախապայմաններով, որը Թուրքիան բացահայտորեն ներկայացնում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում