Ռուսաստանը տվեց վերջին շաբաթներին ամենաքննարկվող հարցի՝ Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ պատերազմի հավանակության կոնկրետ պատասխանը. Փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվան սկսեց լայնածավալ գրոհ Ուկրաինայի դեմ, նախ հեռահար հրթիռային հարվածներով փորձելով շարքից հանել ուկրաինական ռազմական և ռազմա-քաղաքական կառավարումն ու պաշտպանական ենթակառուցվածքները, իսկ հետո արդեն անցնելով ցամաքային ներխուժման: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ: