Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Բաքվի ղեկավար Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում հանդիպման արդյունքում ստորագրեԼ ԵՆ դաշնակցային գործակցության մասին հռչակագիր, որը ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների հարաբերությունը կբարձրացնի «դաշնակցային մակարդակի»: Այդպիսով, փաստացի գործ ունենք «մոսկովյան հռչակագրի» ստորագրման ազդարարման մասին, որը դե ֆակտո հնարավոր է դիտարկել Մոսկվայի պատասխանը թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրին»: Ի դեպ, այդ հռչակագիրը Բաքուն և Անկարան վավերացրին օրերս: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: