Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Swathi․ Հայ-հնդկական ռազմական համագործակցության փոքր, բայց հեռանկարային քայլը

Դեռ 2020-ին Հնդկաստան- Հայաստան կնքված համաձայնագրով՝ չորս Swathi համակարգ մատակարարվեց Հայաստան, որի արժեքը 40 մլն դոլար է։  Այս համակարգերը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը։  Swathi-ն ներկայացնում է վերջին սերնդի փուլային կամ էլեկտրոնային եղանակով կառավարվող ռադարները, որոնք օգտագործվում են ցամաքային զորքերի կողմից՝ հայտնաբերելու և հակամարտկոցների կրակը թշնամու զինամթերքի դեմ ուղղելու համար:

ponarseurasia.org պարբերակը, վերլուծելով այս գործարքը, գրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը և նոր վիճելի սահմանային գոտիներում հայկական և ադրբեջանական ուժերի միջև շարունակվող փոխհրաձգությունները լայն հնարավորություն կտան պաշտպանական գործողություններում Swathi-ի մարտավարական կիրառման համար։

Ինչ հնարավորություններ է տալիս այս համակարգը և առհասարակ Հայաստան-Հնդիկաստան ռազմական համագործակցության ինչպիսի հեռանկար կա։

Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախարարի նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հնդկաստանի հետ կոնկրետ այդ գործարքը շատ փոքր քայլ է, փոքր ձեռքբերում է ծավալային առումով, դրանք իրենցից մեծ բան չեն ներկայացնում:

«Ընդհանուր առմամբ, ես այս պայմանագիրը ողջունել եմ դեռևս 2019-ին, թե 2020-ի սկզբին, երբ այն կնքվեց: Ավելին ասեմ, 2014-իօն ես իմ թեկնածուականը պաշտպանելու ժամանակ ասել եմ, որ Հնդկաստանը այն եզակի պետություններից, որի հետ ռազմական համագործակցության տեսանկյունից մեզ հետաքրքրող ահռելի պոտենցիալ ունի: Որովհետև կան տարատեսակ քաղաքական և այլ գործոններ, որոնք Հնդկաստանին դարձնում են շատ շահեկան գործընկեր այս առումով:

Հնդկաստանը դրանից բացի ունի նաև աշխարհի ամենաառաջատար բոլոր երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, անգամ Իսրայելի հետ համագործակցության մեծ ֆորմատ, և շատ հզոր ռազմական արդյունաբերություն ունի այս պահին: Պետք է ասել, որ դա մեզ համար դաշնակցային պոտենցիալ կարող է լինել ռազմատեխնիկական առումով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հնդկաստանի հետ կա ռազմական համագործակցության շատ մեծ ու լայն հնարավորություն, այդ թվում հրթիռների մասով, ավիացիայի մասով, հակաօդային պաշտպանության մասով, ԱԹՍ-ների մասով:

Անդրադառնալով ռազմական արդյունաբերության զարգացմանը, նա նկատեց, որ մինչև այդ ոլորտում լուրջ ֆինանսական ներդրումներ չարվեն, որևէ շոշափելի, էական ձեռքբերում հնարավոր չէ ունենալ:

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը նույն խնդրի առնչությամբ նշեց, որ դիվերսիֆիկացում հնարավոր է իհարկե, բայց խնդիրն այն է, որ ամբողջ համակարգը հետխորհրդային կամ ռուսական զենք-զինամթերք է և այլ համակարգի ինտեգրումը զենք-զինամթերքի հետ, բավականին բարդ պրոցես է. «Սա ինտեգրելու համար պետք է որոշակի համակարգային փոփոխություններ անես։ Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ համագործակցությանը, կա մի քանի ոլորտներում համագործակցություն՝ IT, տեխնիկական համագործակցության և այլն։

Հարցն այն է, թե հնդկականը որքանո՞վ ենք կարողանում ինտեգրել: Որքան գիտեմ, մեկ սարքավորումը կամ սարքավորումների շարքը կարող է որոշակի հեռավորության վրա ճշգրիտ որոշել, թե որ կողմից է կրակը վարվում, այդ թվում հրթիռային, հրանոթային և անգամ ականանետային: Այսինքն՝ ինքը լրացուցիչ կարող է կորդինատորներ տալ, թե որտեղից են կրակում»,-ասաց Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիային, ապա ըստ փորձագետի, պետք է ընդհանուր գնումների համակարգն ամբողջությամբ բարեփոխվի. «Ես կարծում եմ, որ այսօրվա Պաշտպանության նախարարության գնումների համակարգը, գնումների մասին օրենքը խանգարում է: Փորձել են ռազմարդյունաբերությունը տանել Բարձրագույն տեխնոլոգիաների նախարարություն, բայց այնտեղ էլ մինչև այսօր պաշտոնակատար է, կառավարող ուժը 44-օրյա պատերազմից հետո ձգձգում է այս հարցը, չի նշանակում։ Օրինակ՝ ռազմական արդյունաբերության համար գնումների համակարգը լիովին պետք է առաձնացվի, պետք է առանձին ՊՈԱԿ ստեղծել, որը ավելի քիչ կոռուպցիոն ռիսկեր կունենա և ավելի ճկուն կլինի»,-ընդգծեց Նարեկ Ներսիսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ հնդիկների հետ, օրինակ, շատ արագ կարելի է լուծել արտադրական ծավալների հարցը. «Բացի դրանից, Հունաստանը սկսել է նոր ԱԹՍ-ների արտադրությունը, որը որևէ բանով չի զիջում Բայրաքթար ՏԲ3-ին անգամ։ Սա դիվերսիֆիկացիայի խնդիր է, ոչ մեկը մեզ չի արգելում զենք ձեռք բերել։ Անգամ երբ նշում են, թե ՀԱՊԿ պայմանագիրը մեզ չի թույլ տալիս, որ կարդաք պայմանագիրը, կտեսնեք որ մեզ արգելող բան այդ պայմանագրում չկա։ Որոշակի աշխատանքներ ես տեսնում եմ, օրենսդրական նախաձեռնություններ նույնպես կան, բայց դրանք չափից դուրս դանդաղ են, հուսով եմ, որ որոշակի օրինագծեր կտեսնենք»,-ասաց նա և հարց հնչեցրեց՝ ինչու մենք մինչև այսօր չունենք ռազմարդյունաբերության պետի տեղակալ, հայեցակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում