Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագրի 11-րդ հոդվածը. Հրանուշ Խառատյանի դիտարկումը

2022թ. փետրվարի 22-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածներից: Հռչակագրի 11-րդ հոդվածը չի վրիպել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ուշադրությունից: Նա Ֆեյսբուքի իր էջում այդ առիթով գրառում է կատարել:

—-

Ռուս-ադրբեջանական 2022թ. հռչակագրի հոդված 11. «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։

Այս հոդվածով Ռուսաստանի դաշնության որևէ քաղաքացի/որևէ անձ չի կարող խոսել առկա սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կասկածելիության մասին: Խոսելը կարող է դիտարկվել որպես «գործունեություն»: Այս ձևակերպումը նույնիսկ Մոսկվայի և Կարսի պահյմանագրերի համապատասխան հոդվածներից մի քայլ «առաջ» է. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում խոսվում է խմբի, ոչ թե անձի մասին:

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, հոդված 8. «Պայմանավորվող երկու կողմերը պարտաւորւում են իրենց տարածքում թույլ չտալ մյուս երկրի կառավարության դերին, կամ նրա տարածքի մի մասին հավակնող կազմակերպության կամ խմբի ձևավորում կամ առկայություն, ինչպես նաև մյուս երկրի դեմ պայքարելու նպատակ ունեցող խմբի առկայություն: Ռուսաստանը և Թուրքիան, փոխադարձության պայմանով, այս պարտավորությունն ստանձնում են նաև Կովկասի Խորհրդային Հանրապետությունների նկատմամբ: Հաստատված է համարվում, որ սույն հոդվածում կիշատակվող թուրքական տարածքը այն տարածքն է, որը գտնվում է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Կառավարության անմիջական ռազմական և քաղաքացիական կառավարման տակ»:

1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիր, Հոդված 10. «Պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Որոշված է, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական իրավասության ներքո»:

ԽՍՀՄ-ում իրենց հայրենիքից փախստական արևմտահայերը Արևմտյան Հայաստանն իրենց հայրենիքը համարելու պարագայում կարող էին դիտարկվել և դիտարկվել են որպես «Թուրքիայի տարածքի մի մասին հավակնող կազմակերպություն կամ խումբ» : ԽՍՀՄ-ում հազարավոր արևմտահայեր են պատժի ենթարկվել՝ ազատազրկվել, աքսորվել, գնդակահարվել իրենք լքյալ հայրենիքի մասին խոսքով «հիշելու», առավել ևս վերադառնալու մտադրությունների համար: Մինչդեռ արևմտահայերը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը համարում էին 25 տարվա ժամկետով կնքված պայմանագրեր և համոզված էին, որ 25 տարի հետո իրենք կարող են վերադառնալ հայրենիք:

Հատկապես Հայաստանում ապրող արևմտահայերը դիտարկվել են որպես «Թուրքիայի տարածքի մի մասին հավակնող կազմակերպություն կամ խումբ», և հատկապես սահմանամերձ գոտում հաստատվածները պարբերաբար ենթարկվել են պատժամիջոցների՝ «ԽՍՀՄ սահմանները կասկածելի տարրերից մաքրելու» ծրագրերի շրջանակներում:

Հայրենիքի և անձի անհատական, սոցիալական և կոլեկտիվ հիշողության ձևավորումը ԽՍՀՄ-ում, նաև Խորհրդային Հայաստանում և Թուրքիայի հանրապետությունում վերահսկելի քաղաքական ծրագիր էր: Հիմա այդ քաղաքականության ժառանգորդները նաև Ադրբեջանը և ՌԴ-ն են: Ընդ որում փորձը ցույց է տալիս, որ այս կարգի պայմանավորվածությունները պրակտիկայում նաև ետադարձ ուժ են ունենում:

Հայաստանում 1930-ական թվականներին մարդիկ են մեղադրվել «Թուրքիայում հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար», հայերի կոտորածները ԿԳԲ-ի մեղադրական փաստաղթերում ձևակերպվել է որպես «հայ-թուրքական կռիվներ»: Թվում է՝ մոտ են այն ժամանակները, երբ Սումգայիթի և Բաքվի հայկական կոտորածներից փրկված փախստականները պատժվելու են «հայ-ադրբեջանական կռիվներին մասնակցության» մեղադրանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում