Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Հայ-թուրքական հանդիպումը լուծել է մի խնդիր

Վիեննայում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքում հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հանդիպումը երկրորդն է, իսկ առաջինը տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 14-ին: Երկրորդ հանդիպման մասին եղած տեղեկատվությունը բավականին համառոտ է: Ըստ հաղորդագրության, երկու բանագնացը «վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում»:

Ուշագրավ է սակայն հաջորդ պարբերությունը, որտեղ նշվում է, որ հանդիպման մասնակիցները «մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»: Ինչ հնարավոր կոնկրետ քայլերի մասին է խոսքը և քանի՞ հանդիպում է պահանջվելու, այդ քայլերի շուրջ առնվազն նախնական համաձայնության գալու և հանրություններին հայ-թուրքական հանդիպումների ու քննարկումների թեկուզ նախնական որոշակի արդյունք մատուցելու համար:

Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը, և այդ համատեքստում մասնավորապես Վիեննայի հանդիպումը հույժ կարևոր է Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի պատերազմական արշավի ֆոնին: Այդ արշավը որոշակի դասավորության պարագայում ռիսկեր է առաջացնում Կովկասի և մասնավորապես Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Իհարկե այդ ռիսկերը իր հերթին անցանկալի են նաև Ռուսաստանի համար և Պուտինը թերևս դրանց չեզոքացման նպատակով փաստորեն փորձեց Ուկրաինայի հանդեպ գրոհից առաջ «դիվանագիտական գրոհ» անել Ադրբեջանի ուղղությամբ և փորձել «դաշնակցային կապով» կապել Ալիևին, ապահովագրելով կովկասյան թիկունքը: Սակայն, ոչինչ բացարձակ երաշխավորված չէ և շատ բան կախված է, թե Ռուսաստանն ինչ արդյունք կարձանագրի պատերազմի ընթացքում: Հետևաբար, Հայաստանի համար կարևոր է շփումը Կովկասում դերակատար դարձած Թուրքիայի հետ, ինչի միջոցով Երևանը թերևս պետք է փորձի լուծել անվտանգության կառավարելիության հավելյալ շերտի կամ գործիքի հարց:

Վիեննայի հանդիպման առնչությամբ հայտարարությունը կարծես թե պարունակում է այս փուլի համար կարևորը՝ հարաբերություն կարգավորելու և «համատեղ քայլերի» երկուստեք պատրաստակամությունը: Այդ իմաստով, Վիեննայի հանդիպումը լուծել է նվազագույնը մի խնդիր, թեկուզ անուղղակի իմաստով: Միաժամանակ նաև, Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցած հայ-թուրքական հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը գործնականում Հայաստանի համար դիվանագիտական բազմազան հավասարակշռությունն ապահովելու անուղղակի միջոց էր՝ Եվրոպայի կենտրոնից ոչ հեռու ծավալվող պատերազմական դրամայի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում