ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին՝ գումարվող հերթական քառօրյա նիստերի ժամանակ։
Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։
ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրության հարցը 15-րդն է:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: