Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Հայաստանը պետք է չեզոքություն դրսևորի․ Մենք տուժելու ենք այս պատերազմից

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է թուրքագետ  Անդրանիկ Իսպիրյանը

-Ռուս-ուկրաինական պատերազմն արդեն իրականություն է։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ի՞նչ դերակատարում կստանձնի  հակամարտության մեջ, եթե հայտնի է,որ  Ուկրաինան աջակցության  ակնկալիքով արդեն պաշտոնապես  դիմել է Թուրքիային։

– Թուրքիան բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից՝ Էրդողանին ձեռնտու չէ Ռուսաստանի դեմ դուրս գալը. նրանք բավականին համագործակցային հարաբերություններ են հաստատել միմյանց հետ, մյուս կողմից՝ Թուրքիան բարեկամական, ռազմական, քաղաքական, տնտեսական բարձր մակարդակի  հարաբերություններ և հեռուն գնացող  նպատակներ ունի Ուկրաինայի հետ։ Մենք գիտենք,որ Թուրքիայի ռազմավարական,  քաղաքական մեծ նշանակություն ձեռքբերած բայրաքթարների հարցում  ինչպիսի համագործակցություն կա Ուկրաինայի և Թուրքիայի միջև, առաջիկայում համաձայնություն են կնքելու Ուկրաինայում հիմնել բայրաքթարների արտադրություն։ Այս առումով Թուրքիայի համար  դժվար է լինելու Ուկրաինային  օգնություն տալուց հրաժարվել։ Այսպիսով՝  իրավիճակի ավելի սրումը Էրդողանի համար  շատ տհաճ է, քանի որ վատ սցենարի դեպքում  Թուրքիան արևմտյան երկրների հորդորով հնարավոր է փակի նեղուցները Ռուսաստանի համար, իսկ դա իր հերթին  կհանգեցնի ռուս-թուրքական  հարաբերությունների լարվածության։ Դա ձեռնտու չէ ո´չ Թուրքիային, ո´չ բնականաբար Ռուսաստանին։ Հուսով ենք՝ չի հասնի այդ մակարդակի սրման, քանի որ  կարծում եմ Մոսկվան բոլոր  վտանգներն ու ռիսկերը և դրանց դեմ հակաքայլերը հաշվարկել է։ Բացի այդ՝ տեղի է ունեցել  Էրդողան-Պուտին հեռախոսազրույց  և վերջինս հասկացրել է՝ իր քայլերի մասին։ Հաշվի առնելով, որ Ուկրաինան արդեն պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ի պատասխան Էրդողանն, իմ կարծիքով,  կփորձի հանդես գալ իրավիճակի լիցքաթափմանը,  թեթևացմանը նպաստելու միջնորդությամբ և կողմերին կոչ կանի դադարեցնել ռազմական գործողությունները։

Մեր տարածաշրջանում ի՞նչ դիրքավորում կունենա Թուրքիան։ Ռիսկերն  ինչպես եք գնահատում  և ի՞նչ ազդեցություն կունենա մեզ վրա։ Ընդհանրապես  մենք  ինչպե՞ս  պետք է դիրքավորվենք  այս իրավիճակում՝ հաշվի առնելով  մեր մարտահրավերներն  ու սպառնալիքները։ Այս համատեքստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Մոսկվա ինչպես կգնահատեք։

Աշխարհն այսօր հիմնականում երկբևեռ է դարձել Ռուսաստան-ՆԱՏՕ-ի միջև։ Մենք գիտենք, որ դե յուրե, դե ֆակտո մեր անվտանգության  աջակիցն ու պաշտպանողը, խաղաղապահական առաքելությամբ խաղաղապահություն Արցախի ժողովրդի և սահմանների պաշտպանողը, իրականացնողը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է։ Աստված մի´ արասցե, լուրջ պատերազմի դեպքում մեր տարածքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, խախտվել հարաբերական, փխրուն կայունությունը և մեր սահմաններն անմիջական հարձակման  վտանգի տակ հայտնվեն, ինչի հավանականությունը բարձր է։ Այս առումով  Ալիևին Մոսկվա  կանչելը, իմ կարծիքով, նպատակ էր հետապնդում  ապահովագրեր իրեն՝  Հայաստանի վրա  հարձակման ռիսկը չեզոքացնելով, որ գոնե առժամանակ Հարավային Կովկասում խաղաքարտերը չխառնվեն իրար, իսկ մինչև այդ  Թուրքիայի հետ էր կարգավորել  տարածաշրջանի խնդիրները։ Եթե հաշվարկներից դուրս չգա ոչինչ, այստեղ բացասական մեծ զարգացումներ չեն լինի, կսահմանափակվի որոշակի լարվածությամբ։ Այս առումով ՊՆ Սուրեն Պապիկյանին ևս Մոսկվա  կանչելը  ևս ենթադրում է տարածաշրջանի անվտանգային հարցերի շուրջ  քննարկումներ և պայմանավորվածություններ ապահովել։  Ստեղծված իրավիճակը, թեև տարբեր է նախորդ երկու համաշխարհային պատերազմներից, բայց վտանգավորությամբ չի զիջում, իսկ մենք լավ գիտենք, մեր մաշկի վրա ենք դառնորեն զգացել, թե ինչ աղետալի հետևանքներ են ունեցել մեզ վրա դրանք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես գիտենք,  մենք ցեղասպանության ենթարկվեցինք՝  ամենամեծ ու անմարդկային  զրկանքները կրելով գերտերությունների բախումից։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր ամբողջ սահմանի երկայնքով մեծաքանակ թուրքական զորք է  կուտակվել և հարմար առիթի դեպքում պատրաստվել է հարձակման մեզ վրա, սակայն բարեբախտաբար Գերմանիան պարտվել է և այդ առիթը չի ստեղծվել։

Հիմա էլ նմանատիպ իրավիճակ է, գրեթե, և  մենք նորից գերտերությունների շահերի  բախման մեջ ենք, ուստի պետք է  հնարավորինս չեզոք դիրք բռնենք,  զերծ մնանք  ինչ-որ դերակատարումից՝ հույս ունենալով, որ իրավիճակը կլիցքաթափվի արագ։ Շեշտեմ, որ մենք տուժելու ենք  լարվածությունից ու պատերազմից՝անկախ նրանից՝ ում կողմից ենք այս պահին։ Մեզ ձեռնտու ու շահավետ է միմիայն խաղաղությունը. որևէ կողմի հաղթանակ, առավելություն մեզ պետք չէ, չի կարող օգնել։ Ինչքան էլ որ Ուկրաինան  միշտ ակտիվորեն աջակցել է  Ադրբեջանին, ընդ որում և´ առաջին, և´ այս վերջին պատերազմի ժամանակ, հակահայ քայլեր է միշտ ձեռնարկել, իսկ նոյեմբերի 10-ին  իրենց տարբեր քաղաքներում  մեծ պաստառներով շնորհավորում էին Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ, միևնույն է՝ մեզ և բոլորի համար վնասակար է պատերազմը, որի ժամանակ հաղթողներ չկան, բայց մենք կարող ենք տուժել։  Ինչ վերաբերում է մեր դիրքավորմանը, քայլերին, այժմ ամենակարևորը պետք է կարողանանք  հնարավոր ռիսկերը ճիշտ  հաշվարկել և  ամենայն զգոնությամբ Հայաստանի շահերն ու հատկապես անվտանգությունը պաշտպանել։ Այս պահին դեռևս լուրջ ռիսկեր չկան, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն ռուս-ուկրաինական ճակատում,  հույս ունենք մեզ մոտ այսպես էլ կավարտվի։

Հայաստան-Թուրքիա  առանց նախապայմանների բանակցություններն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանում  խաղաղությունն ու կայունությունը պահպանելու առումով։ Հայտնի է, որ երեկ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են առանց նախապայմանների հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման։

Ես միայն կարող եմ ասել, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ, ընդ որում՝ այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսին  ԱՄՆ, Ռուսաստան են։ Իսկ Հայաստանի հետ հարաբերություններում այդ վստահելիությունն ու կանխատեսելիությունը նվազագույնի է հասնում, ինչքան էլ փորձենք  դրական տրամադրվել, բարի կամք դրսևորել։ Թուրքիան ունի  թիկունքից հարվածելու սովորություն, եթե նույնիսկ բարեկամ լինի քեզ։ Եթե մի փոքր  հնարավորություն ունեցավ, հարմար առիթ ստեղծվեց, առանց պահը կորցնելու՝ կդիմի հարձակման։ Միշտ պետք է հաշվի առնել  ու զգոն լինել։ Ես, սակայն, կողմ եմ հայ -թուրքական բանակցություններին, դրական եմ վերաբերվում, հատկապես եթե շարունակական և իրական լինի  հավասարը հավասարի, առանց նախապայմանների սկզբունքները։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում