
Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս:
«Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: