Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունն անըդնունելի է: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Այս հարձակումը խախտում է ինչպես Մինսկի համաձայնությունները, այնպես էլ միջազգային իրավունքը և լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգության համար։ Հավատացած լինելով, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, Թուրքիան դեմ է զենքի կիրառմամբ սահմանների փոփոխությանը:
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անմիջապես դադարեցնել այդ անարդար և հակաիրավական գործողությունը։ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: