
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել։
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնաթողություններ են եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Մյուս որոշումով Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Աշխատանքից ազատվել է նաև Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:
Մեկ այլ որոշումով Արմեն Առուշանյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։