Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԳՇ պետի պաշտոնանկություն Հայաստանում. ի՞նչ կապ կա Ուկրաինայի հետ

Նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը Հայաստանի վարչապետի առաջարկով ստորագրել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Առաջինը, որ հանրության ուշադրությունը գրավում է այդ կապակցությամբ, հարցն է, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանում տեղի ունեցող այդ փոփոխությունը որևէ կերպ առնչվել, կապ ունենալ ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի սկսած ռազմական գործողության, պատերազմի հետ, հատկապես հաշվի առնելով այն հնարավոր ազդեցությունը, որ ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցողը կարող է ունենալ հարակից ռեգիոնների վրա:

Սակայն, գործնականում դժվար է նշմարել որևէ տրամաբանական կամ փաստարկ, որը կարող է հիմք տալ Հայաստանում բարձրաստիճան զինվորականի փոփոխության և ուկրաինական իրադարձությունների մեջ որևէ կապի մասին եզրակացության համար: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հազիվ թե այն պաշտոնը կամ կարգվավիճակն է, որը կարող է շատ, թե քիչ նշանակալի ազդեցություն ունենալ այդպիսի մասշտաբի զարգացումների համատեքստում:

Իրադարձությունների զարգացման մոտիվները կամ պատճառները թերևս Հայաստանում են: Ընդհանուր առմամբ հարկ է արձանագրել, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանի պաշտպանական, ԶՈՒ ղեկավար կազմի շուրջ իրավիճակը աչքի է ընկնում ընդհանուր տուրբուլենտությամբ: Պատերազմից երկու-երեք ամիս անց տեղի ունեցան հայտնի զարգացումները ԶՈՒ ԳՇ նախկին պետի և գեներալակազմի մասնակցությամբ, որոնք փաստացի միացել էին քաղաքական ընդդիմությանն ու փորձում էին լուծել ներքաղաքական հարցեր:

Արտակ Դավթյանը, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին նշանակվել էր թավշյա հեղափոխությունից հետո, իսկ երկու տարի անց հեռացվել կորոնավիրուսային համաճարակի կանոնները ի հեճուկս վարչապետի հորդորի խախտելու համար՝ որդու հարսանիքի առիթով, Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո վերստին նշանակվեց ԶՈՒ ԳՇ պետ: Արդեն իսկ այդ նշանակումը հարցեր առաջացրեց այն առնչությամբ, թե ինչու՞ է Փաշինյանը վերադարձնում պաշտոնի 2020 թվականի հունիսին հեռացված Դավթյանին: Պատճառը թերևս այն էր, որ Նիկոլ Փաշինյանի համար Դավթյանն այդուհանդերձ այդ պահին թերևս առավել վստահելի գեներալն էր, որ կարող էր նշանակվել ԶՈՒ ԳՇ պետ: Դավթյանը փաստորեն պաշտոնավարում է մեկ տարուց էլ ավելի քիչ ժամանակ: Ո՞վ է փոխարինելու նրան, առայժմ պարզ չէ, թեև պարզ չէ նաև, թե ինչու է նա հեռացվում: Եթե նշանակվել էր որպես ճգնաժամային սուր իրավիճակում վստահելի զինվորական, ապա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այժմ գտել է առավել վստահելի մարդու, թե՞ Դավթյանն է կորցրել վստահությունը:

Հնարավոր է, որ առավել հավանական է այն, որ Նիկոլ Փաշինյանը օգտվելով հարաբերականորեն կայուն իրավիճակից, փորձում է պաշտպանական բնագավառում կատարել իրադրության էական փոփոխություններ, մի կողմից ԶՈՒ և պաշտպանական քաղաքականության կառավարման արդյունավետության խորքային խնդիրներ լուծելու, մյուս կողմից այդ բնագավառը նախկին կառավարող համակարգի «քաղաքական ներթափանցումների» համար առավել անմատչելի դարձնելու տեսանկյունից: Ընդ որում, «ներքին մոտիվների» մասին է խոսում եւ այն, որ զուգահեռ պաշտոնանկ են եղել գլխավոր շտաբի մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներ: Ի դեպ, այդ առումով պաշտպանության նախարարությունն ինչպես հայտնի է նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունենալու է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Այդ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի նոյեմբերին պաշտպանության նախարար նշանակեց քաղաքական թիմակից Սուրեն Պապիկյանին: Ի դեպ, հատկանշական է, որ Արտակ Դավթյանի պաշտոնանկության մասին ազդարարվում է Սուրեն Պապիկյանի Մոսկվա այցելության ընթացքում, որտեղ նա հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ:

Միաժամանակ, մյուս էական հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում այդ փոփոխությունը կարող է վկայել ռիսկային սպասումների մասին, թե՞ հակառակը՝ կա այդպիսի ռիսկերի ցածր հավանականության որոշակի վստահություն, ինչն էլ թույլ է տվել գնալ թիվ մեկ զինվորական պաշտոնյային ազատելու որոշման: Ի դեպ, նկատենք նաև, որ ամիսներ առաջ Արտակ Դավթյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև անորակ հրթիռների հայտնի գործով, որով այսօր կալանավորված է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Այս հանգամանքը իհարկե նաև հարց է առաջացնում, թե կարո՞ղ է արդյոք ԳՇ պետի պաշտոնանկությունն ունենալ շատ ավելի բանալ պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում