
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 8455-ով: Մահացել Է 41 մարդ: Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 1 միլիոն 584 հազար 454 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 18 հազար 206 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 1 միլիոն 447 հազար 969 հիվանդ: Մահացել Է 16 հազար 22 մարդ: Մեկ օրում արվել Է 36 հազար 918 թեստ, այդ թվում 22 հազար 936-ը՝ հակագենի եւ 13 հազար 982-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 22,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 29,17 տոկոս, վերջին յոթ օրում՝ 26,71 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 808 հազար 278 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 2901 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 7 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5096, քովիդ-հյուրանոցներում՝ 781 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: