Saturday, 10 06 2023
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023

Մեզնից կախված ամեն ինչ անում ենք․ այս պահին բոլոր տեղափոխվողների հարցերը լուծվում են․ Ռուսաստանի հայերի միություն

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, ցամաքային ուժերը Ուկրաինա են մտնում Ռուսաստանի և Բելառուսի տարբեր դիրքերից:

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ միությունն իր աջակցությունն է հայտնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու ՌԴ նախագահ Պուտինի որոշմանը և նրանց հետ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի կնքմանը․ «ՌՀՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչներին: Ստեղծված իրավիճակում մենք այդ քայլը միակ հնարավոր միջոցնե ենք համարում այդ հանրապետությունների բնակիչներին պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար։

Մենք դիմում ենք մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում. հանդես բերեք օբյեկտիվություն իրավիճակը գնահատելիս և համերաշխություն Դոնեցկի ու Լուգանսկի հանրություններին, որոնց մի մասն են կազմում այդ հանրապետությունների հայ համայնքները: Այդ հանրապետություններում 10 հազար հայ է ապրում, որոնք մյուսների պես բախվում են մարդասիրական ու այլ մարտահրավերների»,-նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փախստականների հարցով պետությունը բավականին կազմակերպված ձևով զբաղվում է․ «Մենք կապի մեջ ենք և՛ Դոնեցկի, և՛ Լուգանսկի սահմանամերձ հատվածների հայ համայնքների հետ, մենք այնտեղ ներկայացուցչություններ ունենք: Ում ինչ օգնություն հարկավոր է, ցուցաբերում ենք: Պետությունը նաև լուրջ զբաղվում է այդ հարցերով: Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք, առաջին անգամ չէ, որ մենք սկսել ենք օգնել, երևի տեղյակ եք, որ ամեն տարի մենք Դոնեցկի ու Լուգանսկի բոլոր մանկատների երեխաներին, ինչպես նաև հայ համայնքներին օգնություններ ենք ցուցաբերել: Ամեն Նոր տարի դերասաններ ենք ուղարկել, ամենալավ դահլիճներում իրենց համար ամանորյա միջոցառումներ ենք կազմակերպել, նվերներ են ուղարկել: Մեր ներկայացուցչությունն այնտեղ ակտիվ աշխատում է»,-ասաց Ղուկասյանը: Նա նշեց, որ Հայաստան մեկնելու դեպքեր չեն եղել, իսկ Ռուսաստան կազմակերպված գալիս են:

«Այս պահին բոլոր տեղափոխվողների հարցերը լուծվում են: Ավելի ճիշտ կլինի հյուպատոսարանից ճշտել՝ իրենց դիմո՞ւմ են Հայաստան գնալու համար, թե ոչ»,-ասաց Լուսիկ Ղուկասյանը՝ հավելելով, որ Մոսկվայում և ՌԴ մյուս տարածաշրջաններում վերջին ժամանակներս Հայաստանի եկողներն են շատացել, անգործ, անփող գալիս են, օգնություն են խնդրում, ասում են մնալու տեղ չունենք, աշխատանք չունենք, նաև Հայաստանից են գալիս, ներկայանում են Արցախում կռվածներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում