Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատերազմ. Հայաստանի գլխավոր խնդիրը

Ռուսաստանը տվեց վերջին շաբաթներին ամենաքննարկվող հարցի՝ Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ պատերազմի հավանակության կոնկրետ պատասխանը. Փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվան սկսեց լայնածավալ գրոհ Ուկրաինայի դեմ, նախ հեռահար հրթիռային հարվածներով փորձելով շարքից հանել ուկրաինական ռազմական և ռազմա-քաղաքական կառավարումն ու պաշտպանական ենթակառուցվածքները, իսկ հետո արդեն անցնելով ցամաքային ներխուժման: Այդ ամենի վերաբերյալ տեղեկատվությունը չափազանց ինտենսիվորեն տարածվում է թե ռուսական, թե ուկրաինական ռեսուրսներով, պատերազմներին հատուկ տեղեկատվա-քարոզչական պատերազմի բոլոր կանոնների համաձայն: Ըստ այդմ, առայժմ չափազանց բարդ է գնահատել ռազմական ներխուժման առաջին ժամերի հետևանքը և պատկերը, հատկապես, որ ռազմական գործողությունները շարունակում են ծավալվել: Շատ բարդ է նաև գնահատել կամ արձանագրել, թե որն է Ռուսաստանի կոնկրետ խնդիրը՝ սահմանափակվել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ամբողջական սահմանի վերականգնումով, թե՞ շարժվել ավելի առաջ և ազդեցություն հաստատել Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններում, որոնք անմիջապես սահմանակից են Դոնեցկին ու Լուգանսկին: Համենայն դեպս կան տեղեկություններ, որ Ռուսաստանն արդեն իսկ ռազմական գործողություններ է իրականացնում այդ շրջաններում: Իսկ արդյո՞ք կարող է լինել ավելի լայն, ընդհուպ Կիևը ազդեցության տակ վերցնելու նպատակ: Այդ ամենը թվում է խելահեղություն, սակայն ռազմական ագրեսիան իրականություն է և դատելով Ռուսաստանի նախագահի վերջին օրերի և ընդհուպ հարձակման անցնելու որոշմանը նախորդած ելույթներից, Մոսկվայի համար կա ամբողջ Ուկրաինայի խնդիր, որն էլ իհարկե իր հերթին շատ ավելի լայն աշխարհաքաղաքական խնդրի մաս է:

Անկասկած է, որ Ուկրաինայում վճռվում է նոր աշխարհակարգի, համաշխարհային անվտանգության համակարգի նոր բաժանումների չափազանց բարդ հարցը և այստեղ Ռուսաստանի գործողություններից զատ առկա է հարց, թե ինչ գործողություններ է իրականացնելու Արևմուտքը: ԱՄՆ և ՆԱՏՕ նրա դաշնակիցները հայտարարում են, որ լինելու է շատ խիստ պատասխան, սակայն խոքը գոնե առայժմ ռազմական պատասխանի մասին չէ, այլ տնտեսա-քաղաքական պատժամիջոցների: Սակայն կասկած չկա, որ դրանք որքան էլ լինեն խիստ, այդուհանդերձ թերևս հաշվարկված են գրոհի որոշումը կայացրած Պուտինի համար, հաշվարկված է դրանց հետևանքը: Կա՞ այնպիսի տնտեսա-քաղաքական հետևանք, որը Պուտինը չէր կարող հաշվարկել կամ չի հաշվարկել, ունի՞ Արևմուտքն այդպիսի պատասխան: Միաժամանակ նաև մեծ հարց է Արևմուտքի ամբողջությունը, եթե հաշվի առնենք ՆԱՏՕ-ում օրինակ այնպիսի երկրների առկայությունը, ինչպիսին Թուրքիան և Հունգարիան:

Այսօր առաջանում են հարցեր, թե ինչո՞ւ Արևմուտքը չփորձեց սպառազինության մատակարարումից բացի, անմիջական ռազմական ենթակառուցվածքային ներկայությամբ պաշտպանել կամ կանխարգելել հարձակումը Ուկրաինայի վրա: Համարում էին, որ Պուտինի հետ հնարավոր է պայմանավորվե՞լ, թե՞ պայմանավորվել են, սակայն գլոբալ իմաստով՝ Ուկրաինայի վրա: Այս ամենն այսօր կարող է թվալ կոնսպիրոլոգիա, սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը իր մաշկի վրա անմրջապես է զգացել, թե ինչ է նշանակում գլոբալ խաղացողների մակարդակում պայմանավորված պատերազմ: Այժմ Ուկրաինայի և ուկրաինացի՞ ժողովրդի հերթն է: Այս ամենում իհարկե հայ ժողովրդի համար այսօր գլխավորը մի բան է՝ չդառնալ այս պատերազմի մասնակից և անուղղակի թիրախ:

Այդ համատեքստում փետրվարի 24-ին թերևս կարևոր նշանակություն են ստանում մի կողմից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Մոսկվա, մյուս կողմից Վիեննայում սպասվող հայ-թուրքական հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ապրիլի 24-25-ին Աստանայում մասնակցում է ԵՏՄ երկրների վարչապետների հավաքին: Հայաստանի համար հույժ կարևոր է ապահովել բալանսավորված և արդյունավետ շփում ու աշխատանք Ուկրաինայի վրա արդեն պատերազմի ձևով դրսևորվող աշխարհակարգային ճգնաժամի բոլոր խաղացող կողմերի հետ, Հայաստանն այդ ճգնաժամի որևէ նոր ազդեցությունից զերծ պահելու համար: Հայաստանի համար բացարձակապես ընտրության կամ կողմնորոշման ժամ չէ, Հայաստանի համար ակտիվ չեզոքության ժամանակն է: Այդ համատեքստում նաև մեծապես կարևոր է Հայաստանի ներքին կայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում