Իրաքյան շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին անվանելով հակաիմպերիալիստական քաղաքական գործիչ:
Շիաների առաջնորդը մասնավորապես ասել է. «Մենք աջակցում ենք Թունիսում, Եգիպտոսում և մուսուլմանական այլ երկրներում ժողովրդական շարժումներին: Սիրիայում իրավիճակն այլ է: Բաշար Ասադը փորձում է թույլ չտալ Միացյալ Նահանգներին և իմպերիալիստական այլ երկրներին ներխուժել տարածաշրջան: Հուսով եմ՝ Սիրիան իմպերիալիզմի դեմ անսասան կմնա»:











































