Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայտարարվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 անդամների մրցույթ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

16 փետրվար 2022 թվականի թիվ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 30-րդ կետով` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է.

  1. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  2. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում թեկնածուների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարության ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
  3. Հաստատել թեկնածուների կողմից ներկայացվող հայտի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
  4. Հաստատել թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
  5. Հաստատել դատվածության բացակայության վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի:
  6. Հաստատել թեկնածուների գնահատման թերթիկի ձևը՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված թիվ 1

Սահմանադրական բարեփոխումների   

խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1 որոշման

Կ Ա Ր Գ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) անդամների ընտրության հետ կապված հարաբերությունները:
  2. Հանձնաժողովի անդամների ներգրավման գործընթացն իրականացվում  է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից՝ մրցութային կարգով:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Խորհրդի քարտուղարությունը սույն կարգի հաստատման օրվան հաջորդող օրվանից՝ յոթնօրյա ժամկետում ապահովում է Հանձնաժողովի անդամների ներգրավման նպատակով կազմակերպվող մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակումը՝ համաձայն հավելված 2-ի: Հայտարարությունը հրապարակվում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և մամուլի հաղորդագրության տեսքով ներկայացվում է զանգվածային լրատվության միջոցներին:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

  1. Թեկնածուների կողմից հայտերը ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում:
  2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ նաև՝ փաստաթղթեր) ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված եղանակով:
  3. Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտատուները ծանուցվում են փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք ունեն՝
  1. իրավաբանական գիտությունների դոկտորի, կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետու- թյունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան, և
  2. իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն։
  1. Հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև այն կազմակերպությունների անդամները կամ ներկայացուցիչները, որոնց անդամների կազմի 40 և ավելի տոկոսը հանդիսանում են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք:
  2. Թեկնածուները հայտարարության մեջ նշված ժամկետում և կարգով ներկայացնում են՝

1) հայտ (համաձայն հավելված 3-ի)՝ ուղղված Խորհրդին.

2) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),

3) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,

4) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.

5) հայտարարություն՝ համաձայն հավելված 4-ի.

6) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն հավելված 5-ի).

7) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:

  1. Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
  2. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
  3. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
  4. Խորհրդի քարտուղարության կողմից կազմվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, որը ներկայացվում է Խորհրդի անդամներին հայտարարությամբ նշված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Խորհրդի անդամի պահանջով վերջինիս կարող են տրամադրվել մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թեկնածուների ցուցակը և վերջիններիս կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները՝ ծանոթացման:
  6. Մրցույթի երկրորդ փուլն իրականացվում է հետևյալ կարգով. սույն կարգի 13-րդ կետի համաձայն կազմված ցանկում ներառված թեկնածուները հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցն անցկացվում է Խորհրդի` այդ նպատակով հրավիրված նիստում: Հարցազրույցը կարող է անցկացվել խորհրդի կողմից մեկից ավելի նիստերի գումարման միջոցով: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
  7. Երկրորդ փուլում թեկնածուների գնահատումն իրականացվում է գնահատման թերթիկի (համաձայն հավելված 6-ի) միջոցով՝ 0-10 միավորանոց համակարգով: Գնահատման արդյունքում թեկնածուներից յուրաքանչյուրի ստացած միավորը 7-ից ավելի լինելու դեպքում առավելագույն ձայներ ստացած ոչ ավել քան թվով հինգ թեկնածուների տվյալները ներառվում են Հանձնաժողովի կազմում ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու վերաբերյալ որոշման նախագծում, որը դրվում է քվեարկության:
  8. Եթե 7 միավորի շեմը հաղթահարած թեկնածուների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել Հանձնաժողովի կազմում ներգրավման ենթակա թեկնածուներին, ապա նվազագույն հավասար միավորներ ստացած թեկնածուների մասով անցկացվում է քվեարկություն:
  9. Եթե 7 միավորի շեմը հաղթահարած թեկնածուների թիվը պակաս է հինգից, առավելագույն միավորներ ստացած թեկնածուների մասով Խորհուրդն իրականացնում է քվեարկություն մինչև թվով հինգ թեկնածուների կազմի համալրումը:
  10. Թեկնածուներին հանձնաժողովի կազմում ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի նիստին ներկա անդամների երկու երրորդը: Որոշումը Խորհրդի քարտուղարության միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ դրա ընդունումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում:
  11. Խորհրդի քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի կազմում թեկնածուների ներգրավման մասին տեղեկությունը ՀՀ արդարադատության նախարարության կայքում տեղադրելու նպատակով:
Հավելված թիվ 2

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1 որոշման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ 

ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման (այսուհետ՝  Որոշում) համաձայն՝ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը:

Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 37-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումը և ներկայացումը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ)   հաստատմանը, Խորհրդի առաջարկությունների և (կամ) առարկությունների հաշվառմամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի լրամշակումը, սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը, լրամշակումը, հանրային քննարկումների իրականացումը և այլն:

Հավելվածի 31-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամների վարձատրությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են հինգ անդամներ, որոնց ընտրության համար Սահմանադրական բարեփոխումների Խորհուրդը հայտարարում է մրցույթ: 

 

Թեկնածուների  հայտերի ներկայացման կարգ. 

  1. Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում:
  2. Հայտ կարող են ներկայացնել՝

1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և

2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:

  1. Հայտին կից ներկայացվում են`

1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),

2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,

3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.

4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.

5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).

6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:

  1. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
  2. Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
  3. Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
  4. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
  5. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
  6. Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
  7. Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի որոշմամբ:
  8. Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:

 

Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053

Հավելված թիվ 3

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1 որոշման

ՀԱՅՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 

Հարգելի՛ Խորհուրդ,

Սույնով ներկայացնում եմ հայտ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ներգրավման նպատակով իմ թեկնածությունը դիտարկելու վերաբերյալ:

Կից ներկայացնում եմ՝

1)

2) …

Դիմող՝ ______________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

 

________________________________________

Էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար

 

Օր, ամիս, ամսաթիվ  _______________

Հավելված թիվ 4

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1 որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ _____________________________ (ծնված՝__________________թ., հաշվառման հասցե՝ _________________________, անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________, տրված՝ _____________-ին, _____-ի կողմից) սույնով հայտարարում եմ, որ չեմ հանդիսանում հանրային ծառայող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցության անդամ, ինչպես նաև չեմ հանդիսանում կազմակերպության անդամ կամ ներկայացուցիչ, որի անդամների կազմի 40 և ավելի տոկոսը հանդիսանում են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք:

Հայտարարում եմ նաև, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում, Հանձնաժողովի գործունեության ողջ ընթացքում չեմ անցնելու հանրային ծառայության և չեմ անդամագրվելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցության:

Հայտարարում եմ նաև, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում իմ գործունեության ընթացքում պահպանելու եմ քաղաքական չեզոքություն և զսպվածություն:

Սույնով տալիս եմ համաձայնությունս՝ հայտարարությամբ նշված պայմանների չբավարարման դեպքում հանձնաժողովի կազմում գործունեությունս դադարեցնելու վերաբերյալ:

Թեկնածու՝ 

______________________

Անուն ազգանուն, ստորագրություն

 

Օր, ամիս, ամսաթիվ՝ ______________________

 

Հավելված թիվ 5

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ _____________________________ (ծնված՝__________________թ., հաշվառման հասցե՝ _________________________, անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________, տրված՝ _____________-ին, _____-ի կողմից) սույնով հայտարարում եմ, որ երբևէ չեմ դատապարտվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար, չունեմ դատվածություն:

Սույնով տալիս եմ համաձայնությունս՝ հայտարարությամբ նշված պայմանի չբավարարման դեպքում հանձնաժողովի կազմում գործունեությունս դադարեցնելու վերաբերյալ:

Թեկնածու՝ 

______________________

Անուն ազգանուն, ստորագրություն

 

Օր, ամիս, ամսաթիվ՝ ______________________

 

Հավելված թիվ 6

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2022 թվականի

փետրվարի 16-ի N 1 որոշման

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Սահմանադրական բարեփոխումների

խորհրդի անդամ   _________________________________________ անուն, ազգանուն, հայրանուն

Թեկնածու _________________________________________                                                      

 

Ստուգման ամսաթիվը _________________

 

Մասնագիտական որակներ և բարեվարքություն
Առավելագույն միավոր Մասնակցի միավոր
10 (տասը)

 

Խորհրդի անդամ ______________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում