Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, փոփոխություններ պաշտպանության մասին օրենքում: Դրանց հավաքական իմաստն այն է, որ այսպես ասած հավաքվի, ամբողջանա, օրգանական տեսք ստանա Հայաստանի հանրապետության պաշտպանական քաղաքականության բուրգը: Այդ խնդիրը տարիներ շարունակ դրսևորվել է տարբեր փուլերում, տարբեր կերպ, ստանալով թե հրապարակային, թե կուլիսային դրսևորումներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: