Ուկրաինայի օրենսդիր մարմնի՝ Գերագույն ռադայի շենքում ռումբի առկայության մասին հաղորդումները կեղծ են եղել: Այս մասին հայտնել է խորհրդարանական «Ռադա» հեռուստաալիքը:
Ուկրաինայի իրավապահ մարմինները խորհրդարանում ստուգումներ էին սկսել ռումբի առկայության մասին անանուն հաղորդումից հետո:
Ռադայում փետրվարի 23-ին ակնկալվում է արտահերթ նիստ գումարել, որի շրջանակում պատգամավորները քվեարկելու են երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցի շուրջ: