Sunday, 24 09 2023
12:00
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
11:45
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
11:30
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
11:15
Twitter-ը կդառնա վճարովի
11:00
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը

Այն հայերը, որոնք ՌԴ քաղաքացի են, պահեստազորայինների զորակոչի դեպքում պետք է զորակոչվեն ռուսական բանակ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

Պարոն Մարկոսյան, հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո մեծացավ ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու համար հայաստանցի դիմողների թիվը: Սակայն 4 օր առաջ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի վերաբերյալ: Դա որքանո՞վ է առնչվում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք նաև ՌԴ քաղաքացիություն են ստացել:

Խոսքն այս դեպքում պահեստազորայինների մասին է, որոնք պետք է ծառայած լինեն բանակում: Բնականաբար, եթե իրենք հանդիսանում են ՌԴ քաղաքացի և չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի, պետք է զորակոչվեն: Երբ մենք խոսում ենք ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին, այդ մարդկանց մեծամասնությունը չի հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից: Հրապարակված թիվը, որ 2021 թվականին 22 հազար հայաստանցիներ ՌԴ քաղաքացիություն են ստացել, պետք է հասկանալ, որ նրանք նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածներն են, որովհետև երկքաղաքացիության պարագայում վիճակագրությունը մի քիչ այլ կերպ է ներկայացնում:

Ընդհանրապես, Ռուսաստանում որքա՞ն է հայ բնակչության թիվը:

2010 թվականի մարդահամարի տվյալներով մենք հանդիսանում ենք Ռուսաստանում 6-րդ էթնիկ հանրությունը մեր թվաքանակով: մոտավորապես 1 մլն 130 հազար: Բայց դրանից հետո 12 տարի անցել է և այդ թիվը շատ աճած կլինի: Հաշվի առնելով արտագաղթի այն չափերը, որ մենք ունեցել են 2010-ից հետո, նաև քաղաքացիություն ստանալու ակտիվ գործընթացը, ակնհայտ է, որ այդ թիվը մեծացած կլինի:

Վերջին գործընթացներից մեկն այն է, որ մարդիկ ընդունում են ՌԴ քաղաքացիություն, նույնիսկ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, բայց շարունակում են ապրել Հայաստանում: Ի դեպ, եթե ընտանիքն ունի զորակոչային տարիքի տղա, և ընտանիքի բոլորը անդամները ՌԴ քաղաքացի են, ապա այդ տղան բանակ չի գնում: Հենց այդ միտումով էլ նրանք ձգտում են ՌԴ քաղաքացիություն ստանալ: Սա շատ լուրջ խնդիր է:

Բայց շատերն էլ գնում են, ստանում են ՌԴ քաղաքացիություն, բայց, համենայդեպս, ՀՀ քաղաքացիությունը պահում են: Երկու պրոցեսն էլ կա. կամ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ ելնելով ինչ-ինչ խնդիրներից, կամ չեն հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից և ապրում ու գործում են Հայաստանում:

 Եթե Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ սկսվի, շատե՞րը կվերադառնան Հայաստան:

Նախ, ես չեմ կարծում, որ մեծ կատակլիզմներ է լինելու այդ պարագայում: չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականություն այդպես մեծ է: Եվ Ուկրաինան, և Ռուսաստանը շատ լուրջ ժողովրդագրական խնդիր ունեն: 2014 թվականին, երբ Ռուսաստանն իրեն միացրեց Ղրիմը, ՌԴ բնակչությունը միանգամից 2,5 մլն-ով ավելացավ: Ղրիմի բնակչությունը 2,3 մլն էր, և ՌԴ-ն ներհոսք ունեցավ նաև Լուգանսկից և Դոնեցկից, մարդիկ ներգաղթեցին Ռուսաստան: Հիմա Ռուսաստանը շատ  աղետալի վիճակում է, միայն նախորդ տարի բնական աճը բացասական է եղել 1 մլն 42 հազար մարդով: Դա 1992-ից ի վեր գրանցված ՌԴ-ի ամենացածր բնական աճի ցուցանիշն է: Նույնիսկ 2000-ին այդ թիվը 998 հազար էր: Մոտակա տասնամյակում Ռուսաստանի բնակչությունը նվազելու է:

Ըստ էության, հիմա ևս Ռուսաստանը Դոնեցկից ու Լուգանսկից հայրենակիցներ ընդունելով կարող է լուծել իր ժողովրդագրական խնդիրը:

Չեմ կարող ասել, բայց այն, որ այդ տարածքներում ապրող մոտավորապես 700 հազար բնակիչներին տրամադրվել է ՌԴ քաղաքացիություն, դա ժողովրդագրական խնդիրը որոշ չափով լուծում է: Հավելյալ բնակչությունը Ռուսաստանին օդ ու ջրի պես պետք է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ բնակչությունը ռուսներ են: Դա ամենացանկալի կոնտինգենտն է, որ ինքը կարող է ներառել իր պետության ժողովրդագրական գործընթացներում: Ուկրաինան ևս շատ լուրջ ժողովրդագրական խնդիր ունի: Ուկրաինան 1992-ից մինչ օրս 30 տարվա մեջ երբեք չի ունեցել դրական բնական աճ: Տարեկան այդ երկրի բնակչությունը 300-400 հազարով նվազում է՝ բացասական բնական աճի հետևանքով: Նույն վիճակում է նաև Բելառուսը: Այս երեք պետություններն էլ խրոնիկ դեպոպուլյացիայի գոտում են գտնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում