Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթը դարձել է 101-րդը: Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցների փաթեթը (արդեն 101-րդը), որն ազդում է ֆինանսական հատվածի վրա՝ ընդլայնելով այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ անձնական սահմանափակումներ են մտցվել, համահունչ է Ռուսաստանի կուրսը փոխելու Վաշինգտոնի շարունակական փորձերին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։