Ուկրաինայի իրավապահ մարմինները խորհրդարանում ռումբի առկայության մասին անանուն հաղորդումից հետո ստուգումներ են իրականացնում Գերագույն ռադայի շենքում: Այս մասին հայտնում է «Украина 24» հեռուստաալիքը:
«Ստացվել է հաղորդում ռումբի առկայության մասին, այդ իսկ պատճառով խորհրդարանի շենքում ստուգումներ են իրականացնվում, աշխատում են սակրավորները»,- հայտնել են հեռուստաընկերությունից:
Ռադայում փետրվարի 23-ին ակնկալվում էր արտահերթ նիստ գումարել, որի շրջանակում պատգամավորները քվեարկելու էին երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցի վերաբերյալ: