Tuesday, 03 10 2023
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել

Ռուս-ուկրաինական խնդրով միջազգային դատարանում անելիք չկա. իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Մոսկվան վետո կդնի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը: Արդեն իսկ Արևմուտքի մի շարք պետությունների ղեկավարներն արձագանքել են դրան՝ հայտարարելով, որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

«Առաջին լրատվական»-ը փորձեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանից ճշտել, թե միջազգային իրավունքի տեսակետից որքանով է Ռուսաստանի քայլը լեգիտիմ, ինչ գործընթացներ կարող են հետևել դրան միջազգային հարթակներում, այդ թվում դատական:

«Ոչ մի միջազգային դատական ատյան իրավազորություն չունի առանց երկու պետությունների համաձայնության: Այսինքն վեճը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատական ատյաններում կարող է քննվել միայն երկու պետությունների համաձայնությամբ, ինչը, ըստ էության, կարելի է բացառել: Հետևաբար, որևէ հետևանք կարող է լինել կամ քաղաքական դաշտում, կամ տեսականորեն ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ-ի հարթակներում ինչ-որ հայտարարությունների տեսքով»,-ասաց նա:

Արա Խզմալյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ոնի այնտեղ վետոյի իրավունք, բնականաբար, այնտեղ որևէ հակառուսական փաստաթուղթ չի կարող ընդունվել. «Ուստի իրավական հարթությունում գործնական հետևանքներ Ռուսաստանի քայլը չեմ պատկերացնում, որ կարող է ունենալ: Չի կարող Ուկրաինան դիմել միջազգային դատարաններ նման հարցով, որևէ դատական ատյան իրավազոր չէ: Օրինակ ռասայական խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի հիմքով դիմել կարող են, այդպիսի իրավազորություն կա, իսկ ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցով չի խախտվում որևէ կոնվենցիա, որը ուղիղ նախատեսում է դատարանի իրավազորություն»-ընդգծեց նա:

Ճշտող հարցին, թե եթե հարցը ՄԱԿ հասնի, արդյունքը Ուկրաինայի համար չի կարող գոհացուցիչ լինե՞լ, նա արձագանքեց. «ՄԱԿ-ում կան հիմնական մարմիններ, Անվտանգության խորհուրդ, որտեղ Ռուսաստանն ունի վետոյի իրավունք: ՄԱԿ-ն ունի գլխավոր ասամբլեա, որը կարող է հռչակագրեր ընդունել, և կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը, որը ինքն իրեն ոչ մի բան չի կարող քննել: Ինքը պետք է ունենա իրավազորություն, որը պետք է բխի կամ երկու կողմերի համաձայնությունից, կամ ինչ-որ կոնվենցիայից, որը դա նախատեսում է և խախտվել է այդ կոնվենցիան: Տվյալ դեպքում չկա խախտված կոնվենցիա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում