Tuesday, 16 04 2024
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»

Հայաստանի պաշտպանական բուրգը պետք է հավաքվի

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, փոփոխություններ պաշտպանության մասին օրենքում: Դրանց հավաքական իմաստն այն է, որ այսպես ասած հավաքվի, ամբողջանա, օրգանական տեսք ստանա Հայաստանի հանրապետության պաշտպանական քաղաքականության բուրգը: Այդ խնդիրը տարիներ շարունակ դրսևորվել է տարբեր փուլերում, տարբեր կերպ, ստանալով թե հրապարակային, թե կուլիսային դրսևորումներ: Օրինակ, տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտն ու պաշտպանական քաղաքականությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հակադրության և հակասությունների «գերին»  էր:

Պաշտպանական բուրգի ոչ օրգանական աշխատանքը էապես զգացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, ինչի մասին օրերս բարձրաձայնում էր նաև այդ պատերազմի հանգամանքները ուսումնասիրած խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, երբ հայտարարեց, թե այդ առիթով Սեյրան Օհանյանին ուղղված հարցերին նա պատասխանում էր, որ ինքը չէր՝ Խաչատուրովն էր մեղավոր: Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովը հրաժարվեց այդ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց և հարցերին պատասխանելուց, լինելով ըստ էության այդ շրջանի միակ բարձրաստիճան պաշտոնյան, որ հրաժարվեց ներկայանալ ու պատասխանել հարցերին:

Պաշտպանական քաղաքականության բուրգը լրջագույն խնդիրների բախվեց, ավելի շուտ այդ բուրգի լրջագույն խնդիրներ ի հայտ եկան արդեն մասշտաբային պատերազմի պայմաններում, ինչպես նաև հետպատերազմական ճգնաժամի շրջանում, երբ ԶՈՒ գլխավոր շտաբի գեներալակազմը հինգ րոպե էր պակաս ռազմական հեղաշրջման նախաձեռնող, իրականում քաղաքական գործիք դառնալուց: Այդ իրադարձություններն ակնառու դարձրին, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը, այդ քաղաքականությունն իրացնելու մեխանիզմը ճգնաժամային և ոչ կենսունակ է թե արտաքին անվտանգության մասշտաբային մարտահրավերներին բախվելիս՝ թեև խնդիրները ի հայտ էին եկել դեռևս ապրիլյան քառօրյայից, բայց մատնվել օրվա իշխանության անուշադրությանը, և թե ներքին մարտահրավերների, ներքին քաղաքական դիմակայությունների պայմաններում, երբ արտաքին պաշտպանական մեխանիզմը կարող է հեշտությամբ դառնալ ներքին որոշակի քաղաքական խմբերի ձեռքի գործիք, իսկ դրանից բխող խնդիրների պետական կարգավորման մեխանիզմները չբավականացնեն իրավիճակը սահմանադրական վերահսկողության ներքո պահելու կամ այդ վերահսկողությունն օպերատիվ կերպով հաստատելու համար:

Այդ ամբողջ շրջափուլը, իր տարբեր աստիճանի, երբեմն նաև անդառնալի հետևանքներով հանդերձ, անկասկած ակնառու է դարձրել Հայաստանի հանրապետության պաշտպանական քաղաքականության կառավարման բուրգը օրգանապես ամբողջական, հավաք դարձնելու անհրաժեշտությունը: Առերևույթ, դա կարող է թողնել մոնոլիտի ձևավորման տպավորություն, որի նպատակը քաղաքական է՝ իշխանության քաղաքական ազդեցության բարձրացում: Գործնականում սակայն, այստեղ առանցքայինը իշխանության պատասխանատվության աստիճանի բարձրացումն է, կառավարման այնպիսի մեխանիզմի ձևավորման շնորհիվ, որը մի կողմից ապահովելու է առավել էֆեկտիվ պաշտպանական քաղաքականության իրացման հիմք, մյուս կողմից հենց այդ հիմքով անբեկանելի է դարձնելու այդ քաղաքականության արդյունքի համար քաղաքական իշխանության պատասխանատվությունը: Մնացյալ դետալները, որոնք անշուշտ պետք է հոգ տանեն իրավիճակի որոշակի հակակշիռների մեխանիզմների ապահովման համար, դրանք իհարկե պետք է առաջ գան օրենքի նախագծի հանրային և քաղաքական քննարկումների արդյունքում, որոնց նպատակը պետք է լինի նաև նախատեսվող անհրաժեշտ նախաձեռնությունը թե իշխանության, թե ընդդիմության քաղաքական հավակնություններից ու գայթակղություններից  զերծ պահելու ասպեկտների ապահովումը՝ ի լրումն իհարկե Սահմանադրության գերակա պահանջի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում