Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Մոսկվան Հայաստանի առաջ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հարց չի դնի․ Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

Պարոն Կարախանյան, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու  իր որոշումը։ Որքան էլ իրադարձությունները հեռու են թվում մեզանից, այդուհանդերձ զարգացումները նաև մեր վրա անդրադարձ կարող են ունենալ։ Արդյոք Հայաստանին էլ կարող է նման ճանաչում պարտադրվել, ի՞նչ դիրքորոշում կարող է Երևանն ունենալ։

Դրամատիկ իրադարձություններ  չեն լինի։ Ռուսաստանն այս իրավիճակում  փրկեց  Դոնեցկի ու Լուգանսկի բնակչությանը, այսինքն դուրս բերեց ռմբակոծությունների մշտական սպառնալիքի տակից։ Իրականում՝ այն ինչ գոյություն ուներ դե ֆակտո, ամրագրվեց դե յուրե։ Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանը երկար ու ձիգ պայմանավորվածություններից ու դիվանագիտական բանակցություններից հետո եկավ  այն եզրակացության, որ դե ֆակտո իրավիճակը պետք է դառնա դե յուրե։ Այս իրավիճակում Ռուսաստանը վճռական գործեց՝ փրկելով մեծամասնությամբ ՌԴ քաղաքացիների կյանքը։

Բայց ինչ վերաբերում է ճանաչման պահանջին, ապա  նման խնդիրներ Ռուսաստանն առաջ չի քաշում։ Երկար ու ձիգ աշխատանքներ են պահանջվում։ Եթե ուշադրություն դարձրեցիք՝  Ուկրաինայի նախագահի արձագանքն այնքան էլ սուր չէր։ Զելենսկին շատ հանգիստ իր խոսքն ասաց, կարծես թե ակնարկելով, որ իրենք էլ այդ ամենից պրծան ու կհանգստանան։ Սա այն կոմպրոմիսային լուծումն էր, որը հնարավորություն տվեց խուսափել ավելի գլոբալ պատերազմից։ Կարող ենք ասել, որ սա միջինացված որոշում  էր։ Ռուսաստանը ճանաչման խնդիր չի դնի ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ երկրների առաջ, նման անհրաժեշտություն չկա։ Իհարկե քարոզչական դաշտում շատ խոսակցություններ ու ելույթներ կլինեն, բայց շատ կարճ ժամանակահատվածում պարզ կդառնա, որ ոչ մի լուրջ սանկցիաներ չեն լինելու։ Արտակարգ ու սարսափելի քայլեր նույնիսկ ԱՄՆ-ի կողմից չի լինի։ Կրկնում եմ՝ կարճ ժամանակահատվածում հռետորաբանությունն էլ կմեղվի ու ամեն ինչ կհանդարտվի։ Պարզապես մենք պետք է այս ամենից դասեր քաղենք։ Ռուսաստանի կառավարությունը պատրաստ էր բոլոր տեսակի սցենարներին և լավ է, որ վերջնական լուծումն այսպիսին եղավ, խուսափեցինք ավելի գլոբալ պատերազմներից։

-Այդուհանդերձ  երկրներին այս առճակատումով կարծես ընտրություն է  պարտադրվում ՝լինել արևմուտքի, թե Ռուսաստանի կողքին։ Հայաստանը ունի՞ նման ընտրության հնարավորություն։

-Հարցն այն է, որ սա շատ մեծ ծուղակ է։ Հենց այն, թե մենք պարտավոր ենք մտածել ում կողմից լինել՝ ինքնին մեծ խաբեություն է։ Հայաստանն այսօրվա դրությամբ պետք է ձգտի վերացնել իր առջև դրված սպառնալիքները։ Եթե մենք չենք կարողանում չեզոքացնել, գոնե պետք է կարողանանք իրավիճակը կառավարել։ Այժմ երկու կողմերում էլ կան սպառնալիքներ, դրական ու բացասական կողմեր։ Հիմա շատ կարևոր իրավիճակ է ստեղծվում՝ Հայաստանի ու Արցախի համար։ Ու սա այն պահն է, երբ մենք պետք է լինենք շատ խոհեմ, ճկուն, ուժեղ դիվանագիտական քայլեր անենք։ Այս  իրավիճակն ուներ տեսանելի ու անտեսանելի  մասեր։ Այն անտեսանելի մասերի մասին պատկերացում  չունենալն է, որ այսօր Հայաստանին խանգարում է։ Տպավորություն է, որ Հայաստանը կամ չի տեսնում կամ չի կարողանում ճիշտ վերլուծել ու եզրակացություններ անել՝ ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։ Վատն այն է, որ մենք ուզում ենք  մի ծայրահեղությունից թռնել մյուս ծայրահեղություն։ Շատախոսությամբ ու ձևական քայլերով մենք կարող ենք խեղաթյուրել նույնիսկ խաղաղության ծրագիրը։ Մեզ անհրաժեշտ է ահռելի լուրջ տեղեկատվական բազա, թե ինչ է այսօր կատարվում մեր շուրջը։ Հիմա մենք տեսանք գործընթացների երևացող դրվագը, բայց բնական է ,որ դրանից առաջ ահռելի մեծ աշխատանք է տարվել։ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, ԱՄՆ նախագահի հետ խոսակցությունները, դրանից բացի այլ երկրների ղեկավարների միջնորդական տարբեր չերևացող ջանքերը․․․  փաստորեն եկան այն եզրահանգման, որ պատերազմ չի լինելու, դե ֆակտո իրավիճակը ֆորմալացվում է։ Ազգայնամոլական, ֆաշինտսական, դիվերսիոն ջոկատները, որ սահմաններին հավաքված կրակում էին՝ այդ ամենը կանգնեցվում է, լուծումը տրվում է ահա այս ճանապարհով։ Եթե սցենարները արտաքնապես նման չեն, մեթոդոլոգիան մեզ համար շատ ուսանելի պետք է լինի։ Խոսում ենք  ադրբեջանա-թուրքական տանդեմի կամ  թշնամիների հետ երկխոսության մասին։ Պետք է հասկանանք, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը  իրականում կապված է այն արդյունավետ հարաբերությունների հետ, որ  Հայաստանի կստեղծի Ռուսաստանի կամ արևմուտքի հետ։ Շատ հաճախ հետևելով իշխանությունների պաշտոնական քայլերին ու ելույթներին, զգում ես որ տեղեկատվական պաշարի ահռելի մեծ բաց կա։ Սա գալիս է  նրանից, որ խորքային աշխատանքները շատ թույլ են տարվում կամ էլ ինքնախաբեությամբ են զբաղված։ Նման իրավիճակում արդյունավետ խաղաղության օրակարգ լինել չի կարող։ Հարցն այն չէ, որ մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք, այլ այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի  չիրականացված ծրագրերը որոշ քաղաքական խաղերի տեղ են թողնում։ Արտաքին աշխարհին գուցե մի քիչ թմրեցնեն, որից հետո նորից արտաքին ագրեսիաների դրսևորումներ են լինելու։ Դա կլինի տարբեր ձևաչափերով և անպայման չէ, որ նորից կրակեն ու լոկալ պատերազմներ անեն։ Բայց այն, որ դա կա պլանների մեջ՝ միանշանակ է։ Դժբախտաբար այդ պլաններ իրագործվելու են այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից, ես այդ ամսաթվերը պատահական չեն ասում։ Դա լինելու է տարածքներ պոկելով, ենթակառուցվածքներ ոչնչացնելով, առաջ գալով։ Այս իրավիճակում Հայաստանը պետք է համադրի իր հարաբերությունները՝ այլապես կպարտվենք, արդեն ուշ կլինի։ Հրադադարները մեզ տրվում են միայն այն բանի համար, որ մենք հզորացնենք մեր բանակը, տեխնոլոգիաները։ Եթե մենք չենք անում դա, դավաճանում ենք ազգային ու պետական շահերը։

-Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր ստորագրեցին։ Այս նոր բարեկամությունը ի՞նչ մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար։

Ալիևը հասկանում է, որ Արցախն այսօրվա դրությամբ կորցրել է։ Մի մասը վերցրել է, օկուպացրել, բայց գլոբալ առումով կորցրել է՝ ինչքան էլ հիմա ներդրումներ է անում։ Նա հասկանում է, որ ինչ-որ ժամանակ հետո կարող է այս իրավիճակը իր համար այսքան դրական  տեսք չունենա։ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը, բայց առանց հայկական ֆակտորի այնտեղ ոչինչ չի կարողանալու անել։ Իսկ Ալիևը հիմա կոնկրետ ծրագրեր է առաջ քաշում։ Նրա դիվանագիտության իմաստ այն է, որ ակտիվ է պահում, այդ ուղղությամբ շատ ճիշտ է աշխատում։ Անընդհատ Ռուսաստանին ծրագրեր է առաջ քաշում, որը Հայաստան չունի կամ այսօրվա դրությամբ չի երևում։ Իհարկե նախատեսված է նաև Փաշինյանի այցը Մոսկվա, բայց այն տեղի է ունենալու Ալիևի առաջարկների քննարկումներից հետո։ Այսինքն՝ մենք նորից գնալու ենք ադրբեջանական օրակարգի քննարկման։ Պետք է ուշիուշով հետևենք։ Ալիևի այցի նպատակները հետևյալն են․ ասում է՝ խաղաղապահ զորքերը գտնվում են իմ տարածքում, մենք համարում ենք, որ Արցախի հարցը օրակարգային չէ, եկեք առևտուր անենք։ Ասում են՝ խաղաղապահ զորքերը կարող ենք թողնել ամենաքիչը տասնհինգ տարով՝ որպես, օրինակ, ռուսական բազա կամ ռուսական ռազմական ուսումնական  հենակետ, խաղաղապահը կապահովի էթնիկ կոնֆլիկտների չսրվելը, բայց դրա դիմաց՝ Լաչինի միջանցքի վարչական վերահսկողություն տվեք։ Այսինքն՝ ասում է դա պետք է անեն ոչ թե ռուս զինվորները, այլ ադրբեջանական պաշտոնական մարմինները։ Իրենք ցույց են տալիս, որ բոլոր երկրների համադրումով է հնարավոր արդյունքի հասնել։ Գիտեք, որ Ալիևը դրանից առաջ այլ ղեկավարների հետ էր խոսել։

-Այո՛, նաև Ուկրաինայում հայտարարել, թե Ղրիմը Ուկրաինայինն է։

Իհարկե դրանք խաղեր են։ Ալիևը համադրում է արտաքին բոլոր խաղացողների խնդիրները՝ իր լոկալ հաղթանակների համար։ Նույնիսկ այս վիճակում նա հասկանում է, որ պետք է համադրի։ Մենք նման քաղաքականություն սակայն չենք վարում։ Հիմա մենք ասում ենք՝ ուղղի կապերի մեջ կմտնենք, այո՛ դրա լավ է, ճիշտն է՝ արտաքին ձևով, բայց էությունը ցույց է տալիս, որ չի ստացվում։ Մենք մեր արտաքին հարաբերությունները պետք է համադրենք Ռուսաստանի հետ, արևմտյան երկրների հետ, չմնանք մեն մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ։ Սրա համար իհարկե պետք է ունենանք խոհեմ, ճկուն  դիվանագիտություն, լինենք տեղեկացված։ Հակառակ դեպքում՝ պարտված ենք։ Պետք է այնպես անենք, որ զբաղված լինենք  մոբիլիզացիոն տեխնոլոգիական հասարակության ստեղծմամբ, ոչ թե առավոտից իրիկուն քաղաքական շոուների ականատես լինենք։ Ադրբեջանն էլի նպատակներ ունի, չեն վերջացրել Սև լճով, մոտակա թիրախն է Որոտան-Շուռնուխ դեպի Դավիթ Բեկ գիծը։ Արցախի մասին էլ չեմ խոսում, իրենք հիմա դեպի Հայաստան են գալիս։ Պետք է հասկանանք ռեալ իրավիճակն ու ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Կարող ես շատ խելոք ու պատրաստված լինել, բայց անտեղյակ լինել իրադարձություններից։ Լուգանսկն ու Դոնեցկը պետք է մեզ համար դաս լինեն։ Հասարակ մարդկանց կյանքը փրկվեց, տեսա՞ք ինչ քայլերով։ Երևացող քայլը ճանաչումն էր, իսկ չերևացողը մինչ այդ  էր արվել ու դեռ շարունակվում է իրականացվել։ Շատ կարճ ժամանակում բոլորը կհասկանան,  որ հռետորաբանությունից այն կողմ ոչինչ չի լինելու։ Որոշ բանկերի սահմանափակումները, որոշ մարդկանց մերձավոր շրջանակների հետ կապված սահմանափակումները այսօր էլ կան։ Այդ մարդիկ սակայն ունեն երկքաղաքացիություն ու ոչինչ էլ տեղի չի ունենում, հանգիստ գնում-գալիս իրենց բիզնեսներն անում են։ Պարզ մարդը, որ ոչնչից չի հասկանում, կարող է ասել՝ հեսա կանգնում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, բայց դա լուրջ չէ։ Բոլորը պայմանավորվեցին, հասկանան, ինչ են անելու՝ գնացին արեցին։ Բոլորը համադրեցին իրենց լոկալ խնդիրները ընդհանուր գերտերությունների խնդիրների կոնտեքստում։ Արեցին՝ հարցը լուծվեց։ Մենք դա չանենք՝ ադրբեջանական ու թուրքական հրոսակները կամաց-կամաց առաջ են գալու՝ այս  ծառն իմն է, այս թուփն իմն է սկզբունքով։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում