Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի համագործակցության հարցերը: Դրանք վերաբերում են ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրված գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզում նշված ծրագրերի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստանում իրականացնել «Գյուլագարակ» Երկրի մագնիսական դիտարանի տարածքի բարձր ճշգրտության աերոմագնիսական հանույթ:

«Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը, ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որ աստղադիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», – նշել է Ջոն Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:

«Գյուլագարակ» մագնիսական դիտարանը ստեղծվել է 2019 թվականին՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի կողմից: Հայկական կողմն իրականացրել է շինարարությունը՝ բացառելով երկաթային բաղադրիչը, իսկ ռուսական կողմը տրամադրել է թանկարժեք սարքավորումները: «Մագնիսական դաշտի վրա խոտորիչ ազդեցությունը բացառելու համար դիտարանը կառուցվել է ապակեպլաստիկ կոմպոզիտային նյութերից, ինչն ԱՊՀ տարածքում իրականացվել է առաջին անգամ», – նշեց Ջոն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում