Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:
Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սենեգալի օլիմպիական մարզադաշտի բացման արարողության ժամանակ:
Թուրքիայի ղեկավարի Սենեգալ այցի օրակարգում են եղել բանակցություններ նախագահ Մակի Սալեմի հետ, մասնակցություն Թուրքիա-Սենեգալ գործարար համաժողովին, ինչպես նաև 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված Օլիմպիական մարզադաշտի բացումը, որը աֆրիկյան երկրում կառուցվել է թուրքական ընկերություններից մեկի կողմից։